Թրայսկիրխեն
From Wikipedia, the free encyclopedia
Թրայսկիրխեն (գերմ.՝ Traiskirchen), քաղաք Ավստրիայում՝ Բադենի շրջանում (Ստորին Ավստրիա նահանգ)[3]։ Ընկած է գինու արտադրությամբ և մաճառի տոնախմբությամբ՝ հոյրիգերով (Heuriger) հռչակված Տերմենլինի տարածաշրջանում, երկրի մայրաքաղաք Վիեննայից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ։ Զբաղեցնում է 29,08 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 17 634[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Թրայսկիրխեն | |||
գերմ.՝ Traiskirchen | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Բադեն | ||
Մակերես | 29,1 կմ² | ||
ԲԾՄ | 200 մետր | ||
Բնակչություն | ▲18 858 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 02252 | ||
Փոստային դասիչ | 2514[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | BN | ||
Պաշտոնական կայք | traiskirchen.gv.at | ||
| |||
Փակել
Քաղաքին համբավ է բերել «Թրայսկիրխենի առյուծներ» բասկետբոլային թիմը[5], որը բազմիցս նվաճել է Ավստրիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև՝ Ստորին Ավստրիայում հնագույնը համարվող աստղադիտարանը[6]։ Տրայսկիրխենը հայտնի է նաև փախստականների Bundesbetreuungsstelle für Asylwerber ճամբարով, որը ռազմական դրության ժամանակ հիմնականում բնակեցված է եղել լեհերով[7]։