Թրակիացիներ
հնդեվրոպական ազգ / From Wikipedia, the free encyclopedia
Թրակիացիներ (հին հունարեն՝ Θρᾳκός, լատին․՝ Thraci, բուլղար․՝ Траки), հին ազգություն, հնդեվրոպական ցեղերի խումբ, որոնք բնակվել են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում և Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում[1]։ Նրանց խոսակցական լեզուն թրակերեն էր, որը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի Հինբալկանյան լեզուների խմբին։ Թրակիական հզոր ցեղերից էին օդրիսները, որոնք մ.թ.ա. 450 թվականին հիմնադրեցին Օդրիսյան թագավորությունը Թրակիայում, որը հետագայում ենթարկվեց Փիլիպոս II Մակեդոնացուն (նրա օրոք է հիմնվել Ֆիլիպոպոլիսը), մ.թ. 46 թվականին հռոմեական կայսր Կլավդիոսի օրոք Թրակիան ենթարկվում է Հռոմեական կայսրությանը և ստեղծվում է Թրակիա պրովինցիան, 15-րդ դարից այն պատկանում էր թուրքերին[2]։