From Wikipedia, the free encyclopedia
«Թռչելու ժամանակը» (ռուս.՝ «Время летать»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Սախարովը 1987 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1]։
Թռչելու ժամանակն է ռուս.՝ Время летать | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | տրագիկոմեդիա և Ֆարս |
Թվական | 1988 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Սախարով |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Ժիտինսկի |
Դերակատարներ | Սերգեյ Արցիբաշև, Սերգեյ Գազարով, Վալենտին Գաֆտ, Վլադիմիր Իլյին, Անաստասիա Նեմոլյաևա, Ելենա Սոլովեյ, Նատալյա Ֆատեևա, Ելենա Յակովլևա, Իվան Ագաֆոնով, Էդուարդ Բոչարով, Միխայիլ Զոնենշտրալ, Իոսիֆ Կոնոպացկի, Ելիզավետա Նիկիշչիխինա, Անդրեյ Տոլուբեև, Բրունո Ֆրեյնդլիխ, Վլադիմիր Բալոն, Վլադիմիր Վոլկով, Սերգեյ Գաբնիա, Լյուդմիլա Գավրիլովա, Վալենտին Գոլուբենկո, Իրինա Դոմնինսկայա, Սերգեյ Միգիցկո, Մաքսիմ Մունզուկ, Օքսանա Միսինա, Յուրի Նիֆոնտով, Յանա Դրուզ, Վադիմ Զախարչեկնո, Թամազ Տոլորայա, Օլգա Անոխինա, Ալեքսանդր Լեբեդև, Բորիս Յուրչենկո և Ալեքսեյ Վանին |
Օպերատոր | Վալենտին Ժելեզնյակով |
Երաժշտություն | Դավիթ Թուխմանով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 90 րոպե |
Ներածական տեքստ․
Գործողությունը տեղի է ունենում ԽՍՀՄ ինչ-որ քաղաքի մտացածին օդանավակայանում։ Օդանավակայանի ղեկավարության աշխատանքի հաջողությունը գնահատվում է ոչ թե ինքնաթիռների թռիչքով ու վայրէջքով, այլ թռիչքների անվտանգությամբ։ Պարզվում է, որ օդանավակայանը կարող է բավականին հաջող գործել առանց որևէ ինքնաթիռ ընդունելու՝ ապահովելով բացարձակ անվտանգություն։ Սպասասրահում իրավիճակը թեժանում է. ուղևորներն աստիճանաբար սկսում են հասկանալ, որ տարօրինակ ծուղակի մեջ են ընկել. օդանավակայանը չի գործում։
Վերադասները ստանում են պարգևներ և մրցանակներ, բայց սովորական աշխատակիցներն ու ուղևորները պետք է իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, որպեսզի հասնեն օդանավակայանի գործունեության վերսկսմանը և թռչեն այնտեղ, ուր պետք է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.