Թոքային հիպերտենզիա
From Wikipedia, the free encyclopedia
Թոքային հիպերտենզիա (ԹՀ), թոքային զարկերակներում բարձրացած արյան ճնշմամբ ընթացող իրավիճակ է[1]։ Ախտանիշներն են`շնչառության կարճացում, սինկոպե, հոգնածություն, կրծքավանդակի ցավ, ոտքերի այտուցվածություն և արագ սրտխփոց[1][2]։ Հիվանդությունը կարող է դժվարացնել ֆիզիկական ակտիվութան իրականացումը[1]։ Սկիզբը հիմնականում աստիճանական է[3]։
Թոքային հիպերտենզիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն և թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 416.0 |
![]() |
Պատճառը հիմնականում անհայտ է[4]։ Ռիսկի գործոններն ընդգրկում են ընտանիքի բժշկական պատմությունը, թոքերում արյան մակարդուկների նախորդումը, ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ը, մանգաղաբջջային հիվանդությունը, կոկաինի օգտագործումը, ԹՔՕՀ-ը, քնի ապնոէն, բարձրադիր վայրերում բնակվելը և միտրալ փականի (երկփեղկ փական) հետ կապված խնդիրները[5][6]։ Պաթոգենեզի հիմքում ընկած մեխանիզմները ներառում են նաև թոքային զարկերակների բորբոքումը[5]։ Ախտորոշումն առաջին հերթին ներառում է այլ հնարավոր պատճառների հետ տարբերակիչ ախտորոշումը[4]։
Հստակ մշակված բուժումմ չկա[1]։ Այն կախված է հիվանդության տեսակից[7]։ Կարող են օգտագործվել օժանդակող մեթոդներ, ինչպես օրինակ թթվածնային բուժում, միզամուղներ և հակամակարդիչներ[4]։ Այս հիվանդության համար հիմնականում օգտագործվեղ դեղամիջոցներն են` էպոպրոստենոլ, տրեպրոստինիլ, իլոպրոստ, բոսենտան, ամբրիսենտան, մակիտենտան և սիլդենաֆիլ[4]։ Որոշ դեպքերում ընտրության մեթոդ է հանդիսանում թոքի փոխպատվաստումը[7]։
Չնայած հիվանդության հանդիպման ճշգրիտ հաճախականությունը հայտնի չէ, ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի գնահատվում են մոտ 1,000 նոր դեպքեր[2][6]:Կանանց մոտ հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ[2]։ Հիվանդության սկիզբը սովորաբար դիտվում է 20-ից 60 տարիքային խմբում[6]։ Դա առաջին անգամ հրապարակվել է Էրնսթ վոն Ռոմբերգի կողմից, 1891 թվականին[4][8]։