Թոքամզային արտաքիրտ
From Wikipedia, the free encyclopedia
Թոքամզային արտաքիրտ (անգլ․՝ Pleural effusion), թոքամզի (պլևրալ) խոռոչում հեղուկի ախտաբանական կուտակումն է։ Արդյունքում առաջանում է հեղուկով լի տարածություն, որը շրջապատում է թոքերը։ Կուտակված հեղուկը կարող է խանգարել արտաքին շնչառությանը՝ սահմանափակելով թոքերի բնականոն ընդարձակումը։ Կախված հեղուկի բնույթից և թոքամզային խոռոչում դրա կուտակման պատճառից, տարբերում են թոքամզային արտաքիրտի հետևյալ տեսակները՝ հիդրոթորաքս (շիճուկի կուտակում), հեմոթորաքս (արյան կուտակում), ուրինոթորաքս (մեզի կուտակում), խիլոթորաքս (ավշի կուտակում) և պիոթորաքս (թարախի կուտակում), վերջինս հայտնի է որպես թոքամզի էմպիեմա։ Մեկ այլ երևույթ է պնևմոթորաքսը, որը թոքամզի խոռոչում օդի ախտաբանական կուտակումն է, այն կոչվում է նաև «կոլապսված թոք»։
Արագ փաստեր Թոքամզային արտաքիրտ Pleural effusion, Տեսակ ...
Թոքամզային արտաքիրտ Pleural effusion | |
---|---|
Տեսակ | Հիդրոթորաքս, հեմոթորաքս, խիլոթորաքս, պիոթորաքս, ուրինոթորաքս |
Պատճառ | Տրանսուդատի կամ էքսուդատի կուտակում |
Վնասում է | Թոքեր, թոքամզային խոռոչ |
Բժշկական մասնագիտություն | Թոքաբանություն, կրծքային վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 511.9 |
ՀՄԴ-10 | J90 և J91 |
Pleural effusion[1] Վիքիպահեստում |
Փակել