Թոփ մոդել ամերիկյան ձևով
հեռուստասերիալ / From Wikipedia, the free encyclopedia
«Թոփ մոդել ամերիկյան ձևով» (անգլ.America's Next Top Model կամ Top Model), ամերիկյան իրականության բազամսերիանոց և ինտերակտիվ մրցակցական հեռուստաշոու է, որի ընթացքում մոդելները մրցակցում են «Ամերիկայի հաջորդ լավագույն մոդել»-ի տիտղոսի համար և հնարավորություն են ստանում փորձել իրենց հնարավորությունները մոդելային կարիերայում։ Շոուն ստեղծվել է սուպերմոդել Թայրա Բենկսի կողմից, ով հանդիսանում է որպես շոուի պրոդյուսեր, հեղինակ և գլխավոր ժյուրի։ Շոուի մեկնարկը տրվել է 2003 թվականի մայիսին «UPN» ալիքի եթերում և դարձել այդ ալիքի ամենամեծ վարկանիշ ունեցող հեռուստաշոուներից մեկը։
Թոփ մոդել ամերիկյան ձևով | |
---|---|
![]() | |
Տեսակ | հեռուստահաղորդում |
Ժանր | ռեալիթի շոու և տաղանդների շոու |
Ստեղծող | Թայրա Բենքս |
Գլխավոր դերերում | Էդրիան Քարի, Yoanna House?, Թայրա Բենքս և J. Alexander? |
Արտադրող երկիր | ![]() |
Լեզու(ներ) | անգլերեն[1] |
Հեռարձակում | |
Ալիք | UPN? |
Սկզբնական եթեր | մայիսի 20, 2003 – դեկտեմբերի 12, 2016 |
IMDb | ID 0363307 |
Առաջին վեց եթերաշրջանները հեռարձակվել են «UPN»-ի եթերում, մինչ «UPN»-ի միավորումը «The WB»-ին, որի միավորումը ստեղծեց 2006 թվականի «The CW»-ն։ Հետևյալ եթերաշրջանները շարունակվեցին հեռարձակվել «The CW»-ի եթերում 2006 թվականից մինչ 2015 թվականի հոկտեմբերին՝ հեռուստաշոուի չեղարկվելը[2]։ Սակայն այն նորից վերականգնվեց 23-րդ եթերաշրջանով, որն այժմ հեռարձակվում է «VH1»-ի եթերում։ «UPN»-ի եթերում, եթերաշրջանները գնահատվել են որպես ամենամեծ վարկանիշ ունեցող ծրագիր, իսկ 2006-ից 2010 թվականներին «The CW»-ի եթերում գնահատվել է, որպես ամենամեծ վարկանիշ ունեցող հեռուստաշոու[3]։ 2011-2012 թվականներին գովազդատուները երեսուն վայրկյանը մեկ հեռուստաշոուի համար վճարում էին 61,315 դոլար[4]։
Առաջին քսաներկու եթերաշրջանները վարել է Թայրա Բենկսը, իսկ քսաներեքերորդ եթերաշրջանն արդեն սկսեց վարել Ռիտա Օրան։ Հեռուստաշոուի ժյուրիները կազմված երեք կամ չորս հոգուց։ Հիմնական ժյուրիների անձնակազմը համալրում էին Թայրա Բենկսը, Ջենիս Դիկենսոնը, Բո Քուոլլիանը և Քիմորա Լի Սիմոնսը։ Քիմորային և Սիմոնսին երկրորդ եթերաշրջանում փոխարինեցին Նայջել Բարքերը և Էրիք Նիքոլսոնը։ Չորրորդ եթերաշրջանից հետո, Դիկենսոնին և Մարինին փոխարինելու եկան Ջեյ Ալեքսանդրը և Թվիգգին։ Տասներորդ եթերաշրջանում Թվիգգիին փոխարինելու եկավ Պոլինա Փորզիկովան։ Տասներկուերորդ եթերաշրջանից հետո Փորզիկովան հեռացվեց Թայրայի կողմից։ Արդյունքում, տասներերքերորդ եթերաշրջանում՝ անձնակազմը համալրեց երեք հոգի (Բենկսը, Ալեքսանդրը և Բարքերը)։ Տասնչորսերորդ եթերաշրջանում Ալեքսանդրը հեռացավ անձնակազմից դառնալով պոդիումի մարզիչ և իրեն փոխարինելու եկավ Անդրե Լեոն Տելլին։ Տասնութերորդում, Տելլիին փոխարինելու եկավ Քելլի Քութրոնը։ Տասնութերորդից Բենկսը հեռացրեց երկարատև անդամներից Բարքերին և Ալեքսանդրին և նկարահանումների գլխավոր տնօրեն Ջեյ Մանուելին։ Քսանմեկերորդ եթերաշրջանում բոլորը նորից վերադառնում են հեռուստաշու։ Իսկ արդեն քսաներեքերոդ եթերաշրջանում հեռուստաշոուի ամբողջ անձնակազմը փոխվում է[5]։ Ժյուրիի անձնակազմը հիմնովին փոխվում է, իսկ Թայրային փոխարինում է Ռիտա Օրան մինչ Թայրայի վերադարձը 24-րդ եթերաշրջան[6]։
1-16-րդ եթերաշրջաններում մասնակիցների թիվը կազմում էր 10-14։ Բոլոր մասնակիցները բացառությամ կանայք էին և երիտասարդ աղջիկներ։ 17-րդ եթերաշրջանում մասնակիցներին հրավիրում էին նախորդ եթերաշրջաններից։ 18-րդ եթերաշրջանից սկսած հեռուստաշոուի ձևաչափը փոխվեց և մրցույթին կարող էին մասնակցել նաև «Մեծ Բրիտանիայի հաջորդ լավագույն մոդել» հեռուստաշոուի մասնակիցները։ Մրցակցությունը հաղթած մոդելները հնարավորություն են ստանում համագործակցել մի շարք ամսագրերի և մոդելային գործակալությունների հետ։
Հեռուստաշոուն հանդիսանում է միջազգային լավագույն մոդելային արտոնագրեր ստեղծող։ Հեռուստաշոուի ավելի քան 30 տարբերակներ ցուցադրվել են ամբողջ աշխարհում։