From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841), պատերազմ Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարության և նրան անվանապես ենթակա Եգիպտոսի միջև։ Ծագել է Առաջին թուրք-եգիպտական պատերազմում կողմերի միջև չլուծված հակասություններից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմ | |||
Տարեթիվ |
1839-1841 | ||
---|---|---|---|
Վայր |
Սիրիա | ||
Պատճառ |
Լիովին անկախանալու Եգիպտոսի ձգտումը | ||
Արդյունք |
Օսմանյան կայսրության հաղթանակը | ||
Փոփոխություններ |
Եգիպտոսը կորցրեց Սիրիան | ||
Հակառակորդներ | |||
| |||
Զորահրամանատարներ | |||
| |||
Կողմերի ուժերը (ուժերի հարաբերակցությունը) | |||
| |||
Կորուստները | |||
| |||
1833 թվականին՝ Առաջին թուրք-եգիպտական պատերազմից հետո, Եգիպտոսի փոխարքա Մուհամեդ Ալին իր տիրապետության տակ առավ (ստացավ) Սիրիան։ Ձեռք բերածով անբավարարվածությունը և հետագա տարիների անհաջողությունները ուժեղացրեցին Եգիպտոսի փոխարքա-կառավարչի պատվասիրական նկրտումները։ 1838 թվականի մայիսին նա ամբողջ հստակությամբ հասկացնել տվեց, որ ցանկանում է անկախություն ստանալ։ 1839 թվականին նրա դեմ շարժվեց օսմանյան բանակը։
1839 թվականի հունիսի 24-ին Մուհամեդ Ալիի որդին՝ Իբրահիմ փաշան հաղթեց Նիսիբիսի վճռական ճակատամարտում, որը տեղի ունեցավ պատմական Մծբին (Միգդոնիա կամ Նիսիբիս) բնակավայրի մոտ՝ Այնթապ (ներկայիս Ղազի-Այնթապ, թուրքերեն՝ Gaziayntep) քաղաքից դեպի հարավ-արևելք։ Մեկ շաբաթ էլ չանցած՝ վախճանվեց Օսմանյան կայսրության սուլթան Մահմուդ II-ը, իսկ նոր սուլթան դարձավ նրա որդի Աբդուլ-Մեջիդ I-ը։ Կապուդան-փաշան օգտվեց այդ պահից, որպեսզի անցնի Մուհամեդ Ալու կողմը, և կայսերական նավատորմով նավարկեց դեպի Ալեքսանդրիա։
Հաղթահարելով իրենց միջև առկա բազում տարաձայնությունները՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ավստրիան և Պրուսիան հանդես եկան միասնական ճակատով, զգուշացնելով Օսմանյան կայսրության մեծ վեզիրին, այսինքն՝ կառավարության փաստական վարչապետին, որ նա չշտապի համաձայնություն կնքել ագահ նահանգապետ-փոխարքայի՝ այսինքն Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալու հետ։ 1839 թվականի օգոստոսի 22-ին պաշտոնական Կոստանդնուպոլիսը վերոհիշյալ եվրոպական տերություններին լիազորություններ տվեց՝ կարգավորման բանակցություններ վարելու Օսմանյան կայսրության անունից։
1840 թվականի ամռանը սկսվեց Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի ռազմական ինտերվենցիան (ներխուժումը) Սիրիա։ Նույն այդ ժամանակ գործող թուրքական բանակային կորպուսի զորահրամանատարն էր գերմանացի Ավգուստ Իոխմուսը։ Լեռնային Լիբանանում բռնկվեց հակաեգիպտական ապստամբություն, որը տարածվեց Սիրիայի և Պաղեստինի ներքին մարզերում։ Մուհամեդ Ալու զորքերը մի շարք պարտություններ կրեցին։ 1840 թվականի դեկտեմբերին Եգիպտոսի կառավարիչն իրեն պարտված ճանաչեց։
1841 թվականի մայիսին ստորագրվեց մի համաձայնագիր, որի պայմանների համաձայն՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.