From Wikipedia, the free encyclopedia
Թութանխամոն III (արաբ․՝ توت عنخ آمون, բառացիորեն՝ Ամոնի կենդանի պատկերը), Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի (Նոր թագավորություն) փարավոն (մեր թվարկությունից առաջ մոտ 1332-1323 թվականներին։ Ամենհոթեպ 4-ի (էխնաթոն) և Նեֆերտիտիի դստեր ամուսինը և, հավանաբար, Էխնաթոնի կրտսեր եղբայրը։
Հին Եգիպտոսի Փարավոն | |||||||||||||||||||||||||||
|
Գահ է բարձրացել 9 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած։ Թութանխամոնի օրոք վերացվել են Էխնաթոնի կրոնական ռեֆորմները, վերականգնվել է Ամոնի պաշտամունքը։
Փարավոնի աթոռանիստն Ախեթաթոնից տեղափոխվել է Թեբե։ 1922 թվականին անգլիական հնագետ Հ. Կարտերը հայտնաբերել է Թութանխամոնի հարուստ դամբարանը։
Թութանխամոնի ստույգ ծագումը ցույց տվող գրառումներ չեն հայտնաբերվել։ Եգիպտոլոգները նրա ծագման 2 վարկած են առաջ քաշել։
2010 թ․-ի փետրվարի 17-ին Զախի Խավասն ու Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Խոսնին հրապարակեցին 2007-2009 թվականների հետազոտության արդյունքները, հետազոտությունները իրենցից ներկայացնում էին մումիաների ԴՆԹ համակարգված վերլուծություն և ռադիոլոգիական ուսումնասիրություն[1][2]։ Արդյունքները ցույց տվեցին, որ Թութանխամոնը Էխնաթոնի և իր չիդենտիֆիկացված քրոջ որդին է եղել[3]։ Նույն 2010 թ․-ին ռուս եգիպտագետ Ա․Օ․ Բոլշակովը կասկածեց Խավասի հետազոտության արդյունքները։ Ըստ իրեն՝ էպիգրաֆիկայի տվյալները ցույց են տալիս, որ Էխնաթոնը Թութանխամոն անունով որդի չունի։
Թութանխամոնը ամուսնացել է Անխեսենամոնի (մումիա KV21A) հետ, ով Էխնաթոնի երրորդ դուստրն էր։ Նա երկու անգամ ծննդաբերել է, երկու անգամն էլ մահացած պտուղ է եղել։ Մահացած նորածինները գտնվել են Թութանխամոնի դամբարանում[4]։
Գահ է բարձրացել շուրջ 10 տարեկանում։ Նրանից հետո կառավարել են վեզիր Էյեն և գեներալ Խորեմհեբը։
Մանուկ հասակում նրան անվանել են Թութանհաթոն՝ Աթոն աստծու պատվին, բայց հոր մահից և նրա կրոնի անկումից հետո վերցնում է Թութանխամոն անունը՝ Ամոն աստծու պատվին։
Գահ բարձրանալու առաջին երեք տարիներին շարունակում էր հոր կրոնը։ Բայց չորրորդ տարուց արդեն փոխում է անունը, Թութանհաթոնը փոխում է Թութանխամոնի, իսկ նրա կին/քույր/թագուհի Անխեսենաթոնը համապատասխանաբար փոխում է անունը՝ Անխեսենամոնի։ Այսպիսով Թութանխամոնի գահակալած տարիներին վերականգնվում է հին աստվածների պաշտամունքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.