![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/Sir_Tom_Jones_at_The_Queen%2527s_Birthday_Party_%2528cropped%2529.jpg/640px-Sir_Tom_Jones_at_The_Queen%2527s_Birthday_Party_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Թոմ Ջոնս
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Թոմ Ջոնս (անգլ.՝ Tom Jones, հունիսի 7, 1940(1940-06-07)[1][2][3][…], Pontypridd, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի էստրադային երգիչ Ուելսից։ Թոմ Ջոնսի վառ շոուներն ու հուզիչ երգերը համբավ բերեցին նրան 1960-ականների կեսերում։ 1980-ականների վերջին վաճառվել է կատարողի ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ։ 1999 թվականին նա դարձավ տարվա լավագույն երգիչ ու Բրիտանական կայսրության շքանշանի սպա (OBE)։ 2000-ականների սկզբում Թիմ Ջոնսը Բրիտանական կայսրության շքանշան ստացավ Միացյալ Թագավորության թագուհու ձեռքերից պետությանը մատուցած ծառայությունների համար։ Չնայած դրան, որ այդքան երկար ժամանակի ընթացքում նա փորձեց փոփ երաժշտության գրեթե բոլոր տարատեսակները (ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, փոփ ռոք, քանթրի ու անգամ տեքնո-դենս), նրա կերպարը գրեթե չէր փոխվում։
Թոմ Ջոնս | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Thomas John Woodward |
Նաև հայտնի է որպես | Tom Jones |
Ծնվել է | հունիսի 7, 1940(1940-06-07)[1][2][3][…] (84 տարեկան) Pontypridd, Միացյալ Թագավորություն[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, ռիթմ էնդ բլյուզ, բլյուզ, կապուտաչյա սոուլ և Քանթրի[5] |
Մասնագիտություն | երգիչ և դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records, Դեկա Ռեկորդս, Epic Records և Island Records |
Ամուսին | Linda Woodward?[6] |
Պարգևներ | |
Կայք | tomjones.com |
![]() |