Թոմ Յորք
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Էդվարդ Յորք (անգլ.՝ Thomas Edward Yorke, հոկտեմբերի 7, 1968(1968-10-07)[1][2], Wellingborough, Միացյալ Թագավորություն), անգլիացի ռոք-երաժիշտ, Radiohead խմբի կիթառիստ և վոկալիստ։ Որպես երգիչ, Յորքին ճանաչում են շնորհիվ իր բնորոշ ձայնի, վիբրատոյի, հաճախակի ֆալցետի անցումներով[3][4], բարձր նոտաներով երգելու կարողության։
Արագ փաստեր Թոմ Յորք, Հիմնական տվյալներ ...
Թոմ Յորք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Thom Yorke |
Ի ծնե անուն | Թոմաս Էդվարդ Յորք |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1968 (55 տարեկան) Վելինգբորոու |
Երկիր | |
Ժանրեր | Alternative rock, electronic, experimental rock, art rock |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, մուլտիինստրումենտալիստ, արտիստ, ակտիվիստ, պարող, դիջեյ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, երգեհոն, պերկուսիա, բաս կիթառ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1985-այժմ |
Լեյբլ | XL |
Կրթություն | Էքստերի համալսարան և Abingdon School? |
Անդամակցություն | Ռադիոհեդ, The Venus in furs? և The Smile? |
Կապված | Radiohead, Atoms for Peace, Björk, MF DOOM, Flying Lotus, Modeselektor, U.N.K.L.E., Burial, Four Tet |
Ամուսին | Dajana Roncione? |
Կայք | radiohead.com |
Հայտնի գործիքներ | |
Ստորագրություն | |
Thom Yorke Վիքիպահեստում |
Փակել
Խմբում նա նվագում է կիթառի և ստեղնաշարայինների վրա։ Կարողանում է նվագել նաև հարվածային գործիքներ և բաս-կիթառ (օրինակ՝ «Kid A» և «Amnesiac» ալբոմների ձայնագրման ժամանակ)։ Այժմ ապրում է Օքսֆորդում՝ կնոջ՝ Ռեյչել Օուենի և երեխաների՝ Նոաի (2001) ու Ագնեսի (2004) հետ[5]։