From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Չաթերթոն (նոյեմբերի 20, 1752[1][2][3][…], City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - օգոստոսի 24, 1770[3][5][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][6] և Londres, Բելեն, Կատամարկա, Արգենտինա[7]), անգլիացի բանաստեղծ, որը չնայած որ ծնվել և ապրել է 18-րդ դարում, սակայն նախընտրել է գրել միջին անգլերենով։
Թոմաս Չաթերթոն Thomas Chatterton | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1752[1][2][3][…] |
Ծննդավայր | City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1770[3][5][1] (17 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][6] կամ Londres, Բելեն, Կատամարկա, Արգենտինա[7] |
Գրական անուն | Thomas Rowley և Decimus |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Համալսարանական դպրոց |
Thomas Chatterton Վիքիպահեստում |
Չնայած նրան, որ Չաթերթոնը մեծացել է առանց հոր և ապրել է աղքատության մեջ, եղել է չափազանց օժտված երեխա, և արդեն 11 տարեկանում տպագրել է բավականին հասուն մտքեր արտահայտող բանաստեղծություններ։ Նա իր գործերը տպագրում էր 15-րդ դարի մտացածին գրող Թոմաս Ռոուլեյի անվան տակ, սա նրան հաջողվում էր հատկապես այն պատճառով, որ տվյալ ժամանակահատվածում մարդիկ շատ քիչ էին տիրապետում միջնադարյան պոեզիային և հիմնականում անտեղյակ էին թե ինչ գրողներ կամ բանաստեղծներ են եղել այդ ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ, հետագայում Չաթերթոնը բացահայտվեց և մատնվեց Հորաս Ուոլփոլի կողմից։ 17 տարեկանում նա միջոցներ էր փնտրում, որպեսզի տպագրեր իր քաղաքական բանաստեղծությունները, որոնք ապշեցրել և մեծ զարմանք էին պատճառել Ուիլյամ Բեքֆորդին և արմատական փոփոխությունների առաջատար և հետևորդ Ջոն Ուիլքսին։ Սակայն այդպես էլ չկարողանալով բավականաչափ գումար աշխատել, որպեսզի հոգա սեփական կարիքները նա հուսահատությունից դրդված ինքն իրեն թունավորեց։ Նրա արտասովոր կյանքը և մահը մեծ հետաքրքրության արժանացան ռոմանտիկ շրջանի պոետների կողմից, մասնավորապես նրան է նվիրված Ալֆրեդ Վիկտոր դը Վինյիի «Չաթերթոն» թատերգությունը, որը մինչև օրս էլ շարունակվում է բեմադրվել, իսկ անգլիացի նկարիչ Հենրի Ուոլիսը պատկերել է նրա մահը իր «Չաթերթոնի մահը» կտավում, որը նույնպես իր հերթին մինչև այսօր բավականին լայն տարածում ունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.