Թիենծին
համայնք Չինաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Թիենծին (չինարեն՝ 天津), կրճատ անվանումը` Ծին:Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ենթակայության քաղաք,երկրի կարևոր տնտեսական կենտրոն,ինչպես նաև Հյուսիսային Չինաստանի ամենամեծ բաց նավահանգիստ:Թիենծինը գտնվում է Մեծ Չինական դաշտավայրում` Հայհե գետի վտակների միախառնման վայրում,արևելքից Բոհայ ծովն է, իսկ հյուսիսից` Յանշան լեռները։ Հայհե գետը անցնում է քաղաքի միջով,իսկ դրա վրա կառուցված տարբեր կամուրջները ձևավորում են «Մեկ կամուրջ,մեկ տեսարան» կոչվող գեղեցիկ պատկերը։
Թիենծին | ||
չինարեն՝ 天津市 | ||
Երկիր | Չինաստան | |
---|---|---|
Ներքին բաժանում | Heping District?, Hedong District, Tianjin?, Hexi District, Tianjin?, Nankai District?, Hebei District?, Hongqiao District?, Դունլի, Xiqing District?, Jinnan District?, Beichen District?, Wuqing District?, Baodi District?, Binhai New Area?, Ninghe District?, Jinghai District? և Jizhou District? | |
Մակերես | 11 920±1 կմ² | |
ԲԾՄ | 5±1 մետր | |
Բնակչություն | ▲13 866 009 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 22 | |
Փոստային դասիչ | 300000–301900 | |
Ավտոմոբիլային կոդ | 津A, B, C, D, F, G, H, J, K, L, M, N, Q, R | |
Պաշտոնական կայք | tj.gov.cn | |
| ||
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Թիենծինի տարածքը բնակեցված է եղել դեռ Շան և Ճոու արքայատոհմերի շրջանից:Սույ արքայատոհմի կառավարման տարիներին Մեծ Ջրանցքի բացման հետ մեկտեղ Թինեծինի նշանակությունը էլ ավելի է մեծացել:Թան արքայատոհմի կառավարման երկրորդ կեսին Թիենծինը դարձավ ցամաքային և ջրային կարևոր հանգույց`Չինաստանի հարավից հյուսիս հացահատիկ և մետաքս տեղափոխելու համար։ Թիենծինում ամենավաղ շինարարությունը կատարվել է դեռ Ցին արքայատոհմի ժամանակաշրջանում, երբ Հայհե գետի և Հյուսիսային ջրանցքի միախառնման վայրում,ինչպես նաև Սանչա գետի գետաբերանին կառուցվեց Ճիկու գյուղը։ Յուան դինաստիայի Յենյու կայսեր կառավարման երրորդ տարում (1316) գյուղը վերանվանվեց Հայծին` դառնալով ռազմական կաևորության քաղաք և հացահատկի փոխադրման կենտրոն:Մին արքայատոհմի Ծիենվեն կայսեր կառավարման երկրորդ տարում (1400) Յան Ճու Տի կայսրը դեպի հարավ գլխավորելով իր զորքերը գրավեց քաղաքը և վերանվանեց այն «Թիենծին»։ 1404 թվականի դեկտեմբերի 23-ին ձևավորվեց քաղաքի պահակազորը և ավարտվեց քաղաքի պաշտոնական շինարարությունը[2]:Հետագայում Թիենծը ստացավ համայնքի աստիճան (1725), ինչից հետո Թիենծինի համայնքը Թիենծին քաղաքի հետ միավորելով` ձևավորեցին ագլոմերացիա (1731)։ 1860 թվականին Թիենծինը դարձավ բաց նավահանգիստ, ինչից հետո շատ արևմտյան երկրներ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մուտք գործեցին չինական շուկա` Թինեծինը դարձնելով Չինաստանի արևմտականացման սկզբնակետերից մեկը։ Այսպիսով Թիենծինը դարձավ երկրում առաջինը ռազմական արդիականացման, երկաթուղու, հեռագրի, հեռախոսի, փոստային ծառայությունների, հանքարդյունաբերության, ժամանակակից կրթության և արդարադատության ոլորտներում։ Այն դարձավ Չինաստանի երկրորդ ամենամեծ արդյունաբերական և առևտրային քաղաքը և ամենամեծ ֆինանսական և տնտեսական կենտրոնը հյուսիսային Չինաստանում։
2006 թվականի մարտին Պետական խորհրդի կողմից հաստատված «Թիենծինի գլխավոր ծրագրով» Թիենծինը հռչակվեց «միջազգային նավահանգստային քաղաք, Չինաստանի հյուսիսային տնտեսական կենտրոն և էկոլոգիական քաղաք»[3]։ 2007 թվականի նոյեմբերին Չինաստանի և Սինգապուրի կառավարությունները համատեղ էկո-քաղաք կառուցելու նպատակով ընտրեցին Թինեծինը։ 2015 թվականի ապրիլին ստեղծվեց Չինաստանի (Թիենծինի) ազատ առևտրի փորձնական գոտին, վերջինս դարձավ Չինաստանի հյուսիսում ազատ առևտրի առաջին գոտին։ Դեռ 1990-ական թվականներից սկսած արդյունաբերության արևելք տեղափոխման ծրագիրը Թինեծինը բաժանեց երկու մասի. առաջինը «Կենտրոնական քաղաք` Բինհայն» էր, երկրորդը` «Թիենծինի նավահանգիստը»։ 2015 թվականի ապրիլին «Պեկին-Թիենծին-Հեբեյ Կոորդինացված զարգացման ծրագրով» Թիենծինը սահմանվեց որպես «ազգային առաջադեմ արտադրական և գիտահետազոտական կենտրոն, միջազգային նավագնացության կարևոր շրջան, ֆինանսական նորարարության և բարեփոխումների առաջադեմ քաղաք»[4]։ 2023 թվականին Թիենծինում մեկնարկել է Թիենքայի բարձրագույն կրթության գիտական և ինովացիոն գոտու կառուցումը, որը դիտարկվում է որպես Թիենծինի տնտեսական զարգացմանն ուղղված հատուկ միջոց[5]։
2013 թվականին Թիենծինում են անցկացվել 6-րդ Արևելաասիական Խաղերը, իսկ 2017 թվականին` Չինաստանի Ազգային Խաղերը[6]։ Ինչպես նաև Թիենծինը համարվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացման ամառային հյուրընկալ քաղաքը և Համաշխարհային հետախուզական համաժողովի անցկացման հիմնական վայրը։