բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Թթվառվույտ (լատին․՝ Oxalis), գառնականջիկ, թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), Հայաստանում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։
Թթվառվույտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Թթվառվույտածաղկավորներ (Oxalidales) |
Ընտանիք | Թթվառվույտազգիներ (Oxalidaceae) |
Ցեղ | Թթվառվույտ (Oxalis) L., 1753 |
Տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։
Ցողունի բարձր. 5-40 սմ է։ Տերևները հերթադիր են, մանր տերևակիցներով, եռաբաժան։ Ծաղկաբույլը ցիմոզային է, ծաղիկները՝ երկսեռ, դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, ձվաձև, կլոր կամ տափակ, շագանակագույն։
Թփվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջակաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.