Թըրների մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Թըրների Մրցանակ (անգլ.՝ The Turner Prize), մրցանակ ժամանակակից արվեստի բնագավառում, աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Անվանակոչված է 19-րդ դարի անգլիացի նկարիչ Ուիլյամ Թըրների պատվին։ Հիմնադրվել է 1984 թվականին։
Թըրների մրցանակ | |
---|---|
Տեսակ | արվեստի բնագավառի մրցանակ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1984 |
Պարգևադրող | Թեյթ |
Անվանված է | Ուիլյամ Թըրներ |
Կայք | tate.org.uk/turner-prize/about |
Մրցանակակիր կարող է դառնալ ցանկացած նկարիչ, ով աշխատել է և ցուցադրել իր գործերը Մեծ Բրիտանիայում վերջին 12 ամիսների ընթացքում։ 1991 թվականից մինչև 2016 թվականը գոյություն ուներ նաև տարիքային սահմանափակում թեկնածուների համար. նրանք պետք է լինեին 50 տարեկանից ոչ մեծ։
Բոլոր նկարիչներն առաջադրվում են իրենց ինչ-որ մի կոնկրետ ցուցահանդեսի կամ աշխատանքի համար։ Կարճ ցուցակի հայտարարությունից հետո հանդիսատեսին է ցուցադրվում նկարիչ-թեկնածուների համատեղ ցուցահանդեսը, որը տևում է հաղթողի հայտարարելուց երկու-երեք ամիս առաջ և մոտ մեկ ամիս հետո։ Ցուցահանդեսին նկարիչները ցույց են տալիս արդեն ինչ-որ այլ բան, նրանց նոր աշխատանքներն ակտիվորեն քննարկվում են մամուլում, այս դեպքում հաղթողը պարգևատրվում է այն սկզբնական ցուցահանդեսի համար, որի շնորհիվ նա ընկել է կարճ ցուցակի մեջ։
Մրցանակի գոյության առաջին տասնամյակներին թեկնածուների ցուցահանդեսն ու պարգևադրումը տեղի էին ունենում լոնդոնյան Tate Britain-ում, 2011 թվականից Թըրների մրցանակաբաշխությունն ամեն անգամ անցկացվում է Միացյալ Թագավուրության նոր քաղաքում։
Մրցանակի պատմությունն ու հեղինակությունն այնպիսին են, որ հանդիսատեսն սպասում է ժյուրիից համարձակ և նույնիսկ սկանդալային ընտրություն։ Սակայն ոչ ամեն տարի հաղթող է հանդիսանում ամենածայրահեղ նկարիչը կարճ ցուցակից։
2020 թվականին՝ առաջին անգամ 30 տարվա ընթացքում, մրցանակի շնորհումը չեղարկվեց։ Պատճառը COVID-19 պանդեմիայի պայմաններում կարանտինը եղավ։ Ավանդական մրցույթի փոխարեն կազմակերպիչները որոշեցին հովանավորների օգնությամբ 12,2 հազար դոլլար դրամաշնորհ տալ տասը վարպետների[1]։