բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Թզարմատ (լատին․՝ Ficaria), թզախոտ, գորտնուկագգիների (Ranunculaceae) (հրանունկագգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մինչև միջին լեռնային գոտիները։ Աճում է անտառներում, անտառեգրերին, թփուտներում, ժայռաճեղքերում, ստվերոտ վայրերում, իսկական Թզարմատը հանդիպում է բարձրլեռնային ձևամերձ գոտում (հալվող ձնաշերտերի եզրերին)։ Արմատները մսալի են, պալարանման հաստացած։
Թզարմատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Տրիբա | Ranunculeae |
Ցեղ | Թզարմատ (Ficaria) Guett., 1754 |
Ցողունի բարձրանում՝ 3-20 սմ է։ Տերևները հակադիր են, հաստ, փայլուն, կլորավուն-սրտաձև, ամբողջաեզր, մանր բլթակավոր կամ ատամնաեզր։ Ծաղիկները միայնակ են, ոսկեդեղնավուև։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը բազմընկուզիկ է, սերմերը՝ մանր, կլորավուն, թավոտ։
Դեղաբույս է. պարունակում է օսլա, շաքարներ, սպիտակուց և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդությունների ժամանակ։ Գեղագարդիչ է։
Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 20), Հայաստանում՝ 3 տեսակ՝ թզարմատ ցինգատերև (F.calthifolia), թզարմատ փնջավոր (F.fascicularis) և թզարմատ իսկական (F.ficarioides)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզարմատ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզարմատ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.