From Wikipedia, the free encyclopedia
Թերեզա Մաթաուաինա Ֆիցպատրիկ (անգլ.՝ Theresa Matauaina Fitzpatrick, փետրվարի 25, 1995, Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի ռեգբիստուհին, որը հանդես է գալիս կենտրոնայինի դիրքում, 2020 և 2024 թվականների Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն և 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի կազմում։
Թերեզա Ֆիցպատրիկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | rugby player |
Երկիր՝ | Նոր Զելանդիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 25, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օքլենդ, Նոր Զելանդիա |
Ակումբ՝ | New Zealand women’s national rugby sevens team?, New Zealand women's national rugby union team?, Auckland RFU? և Blues Women? |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Քաշ՝ | 75 կիլոգրամ |
Սամոացի ռեգբիստուհի Սուլու Տոնե Ֆիցպատրիկի կրտսեր քույրն է, որը խաղացել է նաև Նոր Զելանդիայի նեթբոլի հավաքականում։ Թերեզա Ֆիցպատրիկը սովորել է Օքլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետում[1], հանդես է եկել Օքլենդ նահանգի թիմում։ Ազգային հավաքականում նորամուտը նշել է 2016 թվականին Ատլանտայում[2][3]։
Ֆիցպատրիկն ընդգրկվել է Նոր Զելանդիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին[4][5], միակ փորձը գրանցել է Իսպանիայի դեմ խաղում (31:5)։ Հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 2017 թվականին Նոր Զելանդիայի հավաքականի հետ հաղթել է աշխարհի առաջնությունում[6][7]։
Նոր Զելանդիայի հավաքականում հայտնի է որպես արագ խաղացող, որը կարող է արագ շարժվել գնդակով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.