ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Թեսսա Լին Թոմփսոն (անգլ.՝ Tessa Lynn Thompson[6], հոկտեմբերի 3, 1983[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։ Նրա համար բեկումնային է եղել դերը Թինա Մաբրիի 2009 թվականի «Անիծյալ Միսիսիպի» անկախ ֆիլմում։ Հետագայում նրան ճանաչում են բերել Նայլա Էդրոսի դերը «Սևամորթ աղջիկների համար» դրամայում (2010), քաղաքացիական իրավունքների պաշտպան Դիանա Նեշի դերը «Սելմա» պատմական կինոնկարում (2014), Բյանկայի դերը «Կրիդ» սպորտային կինոնկարում (2015), Վալկիրիայի դերը «Թոր։ Ռագնարյոկ» սուպերհերոսների մասին պատմող ֆիլմում (2017), Ժոզի Ռադեկի դերը «Անիհիլացում» ֆանտաստիկ ֆիլմում (2018) և Դեթրոյթի դերը «Ներողություն ձեզ անհանգստացնելու համար» գիտաֆանտաստիկ կատակերգությունում (2018)։
Թեսսա Թոմփսոն անգլ.՝ Tessa Thompson | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Սանտա Մոնիկա քոլեջ[3] և Սանտա Մոնիկա բարձրագույն դպրոց[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Marc Anthony Thompson? |
Համատեղ ապրող(ներ) | Ժանել Մոնե[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Հեռուստատեսությունում Թոմփսոնի դերերի հայտնի են Ջեքի Կուկը «Վերոնիկա Մարս» միստիկական դրամայում (2005-2006), Սառա Ֆրիմանը «Ոստիկան» պատմական քրեական դրամայում (2012-2013) և Շառլոտա Հեյլը HBO-ի «Վայրի արևմուտքի աշխարհը» (անգլ.՝ Westworld) գիտաֆանտաստիկ թրիլլերում (2016 թվականից)։
Թեսսա Թոմփսոնը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)[7]։ Նա մեծացել է Լոս Անջելեսում և Նյու Յորքի Բրուքլին քաղաքում[8]։ Նրա հայրը՝ Chocolate Genius, Inc. երաժշտական կոլեկտիվի երգիչ-երգահան Մարկ Էնթոնի Թոմփսոնը[8], ունի աֆրո-պանամական[9], իսկ մայրը՝ մեքսիկական և եվրոպական ծագում[10]։ Թեսսա Թոմփսոնը հաճախել է Սանտա Մոնիկայի ավագ դպրոց, այնուհետեւ Սանտա Մոնիկա քոլեջ, որտեղ սովորել է մշակութային մարդաբանություն[11]։
2002 թվականին Թոմփսոնը կատարել է իր պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը Լոս Անջելեսի Կանանց Շեքսպիր ընկերության «Փոթորիկ» («The Tempest») ներկայացումում։ 2003 թվականին Թոմփսոնը կատարել է որպես Ջուլիետի դերը Փասադենայի (Կալիֆոռնիա) Բոսթոն Քորթ թատրոնի Ռոմեո եւ Ջուլիետ։ Անտեբելլում Նոր Օռլեան, 1836 (Romeo and Juliet: Antebellum New Orleans, 1836 ներկայացման մեջ, որի համար ներկայացվել է Սևամորթ բնակչության զարգացմանն աջակցելու ազգային ասոցիացիայի թատերական մրցանակի[11]։
Թոմփսոնը մասնակցել է օֆֆ-բրոդվեյ ներկայացման՝ Լիդիա Դայմոնդի «Խելացի մարդիկ» բեմադրությանը Սեքոնդ Սթեյջ թատրոնում, որին մասնակցել են նաև Մահերշալա Ալին, Ջոշուա Ջեքսոնը և Էնն Սոնը[12]։
Հեռուստատեսությունում իր առաջին դերը Թոմփսոնը կատարել է 2005 թվականին CBS-ի «Դետեկտիվ Ռաշը» («Cold Case») սերիալի էպիզոդում՝ մարմնավորելով 1930-ական թվականներին ալկոհոլի անօրինական առևտրով զբաղվող լեսբուհու։ Նույն թվականին նա րաժանացել է ճանաչման՝ կատարելով Ջեքի Քուկի դերը UPN/CW «Վերոնիկա Մարս» դրամայում՝ կատարելով պարբերական դեր շոուի երկրորդ եթերաշրջանում[10][11]։ 2006 թվականին նա հայտնվել է ABC-ի «Կրքի անատոմիա» բժշկական սերիալում։ 2007 թվականին եղել է CW-ի «Փալմ Սփրինգսի գաղտնիքները» դրամայի անձնակազմում՝ մարմնավորելու Նիքի Բարնսին։ Նա եղել է հրավիրված դերասան «Կյանք» և «Մասնավոր պրակտիկա» սերիալներում և հայտնվել «Հերոսներ» սերիալի չորրորդ եթերաշրջանում։
2010 թվականին Թոմփսոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է «Դեթրոյթ 187» դետեկտիվում։ 2012 թվականին նա կատարել է Գավին Դորանի դստեր՝ Սաշայի դերը «666 Պարկ Ավենյու» սերիալում։ 2013 թվականին Թոմփսոնը նկարահանել է BBC America-ի «Ոստիկան» առաջին օրիգինալ սերիալում[11]։ 2016 թվականին նա սկսել է նկարահանվել WBW-ի «Վայրի Արևմուտքի աշխարհը» («Westworld») գիտաֆանտաստիկ սերիալի գլխավոր դերում՝ մարմնավորելով խորհրդի նախագահ Շառլոտա Հեյլին։
Գեղարվեստական կինոյում Թոմփսոնն իր առաջին դերն ստացել է 2006 թվականին՝ կատարելով Սկարլետի դերը «Երբ զանգում է անծանոթը» սարսափ ֆիլմի ռեմեյքում։ Դրանից հետո Թոմփսոնը Մերի Էլիզաբեթ Ուինսթեդի հետ նկարահանվել է «Քայլ արա» ֆիլմում 2008 թվականին։
2010 թվականին Թոմփսոնը նկարահանվել է Թայլեր Փերիի պիեսի հիման վրա նկարահանված «Սևամորթ աղջիկների համար» ֆիլմում այն բանից հետո, երբ նա ուղղակիորեն մոտեցել է Փերիին՝ դիմելով ֆիլմում նկարահանվելու համար[11]։ 2014 թվականին Թոմփսոնը կատարել է Սամանտա Ուայթի դերը Ջասթին Սիմիենի «Սիրելի սպիտակ մարդիկ» կատակերգությունում, որը հաղթել է «Սանդենս» փառատոնում։ Նույն թվականին Թոմփսոնը մարմնավորել է քաղաքացիական իրավունքների պաշտպան Դիանա Նեշին Ավա Դյուվերնեյի՝ Մարտին Լյութեր Քինգի կենսագրությանը նվիրված «Սելմա» ֆիլմում[13]։ 2015 թվականին նա նկարահանվել է Ռայան Քուգլերի «Կրիդ» ֆիլմում, որ «Ռոկկիի» սիքվելն է[10], և Նեյթ Ռյուսի «Մեծ ռոմանտիկը» (անգլ.՝ The Grand Romantic) կարճամետրաժ ֆիլմում[14]։
2016 թվականի ապրիլին Թոմփսոնն ընտրվել է կատարելու Վալկիրիայի դերը[15] Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր։ Ռագնարյոկ» սուպերհերոսական ֆիլմում, որը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին[16]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Անիհիլացում» գիտաֆանտաստիկական սարսափ ֆիլմում, որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 23-ին։ 2017 թվականի հունիսին Թոմփսոնն ընտրվել է նկարահանվելու «Ներողություն ձեզ անհանգստացնելու համար» գիտաֆանտաստիկ կատակերգությունում[17], որը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 6-ին[18]։
Թեսսա Թոմփսոնը կրկին ստանձնել է Բիանկա Փորթերի դերը «Կրիդ II սպորտային դրամայում, որը թողարկվելու է 2018 թվականի նոյեմբերի 21-ին[19]։ Նա նկարահանվել է նաև «Սևով մարդիկ» ֆիլմի սփին օֆֆում՝ MIB կինոնկարում, որում հանդես է գալիս նաև «Թոր։ Ռագնարյուկ» ֆիլմում նրա գործընկերը՝ Քրիս Հեմսվորթը։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2019 թվականի հունիսի 14-ին[20]։
2018 թվականի հունիսին Թոմփսոնը Porter Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ բիսեքսուալ է` հայտարարելով. «Իմ ընտանիքում դու կարող ես լինել այն, ինչ ուզում ես։ Ինձ գրավում են տղամարդիկ ու նաև կանայք։ Եթե ես տուն բերեմ տղամարդու կամ կնոջ, մենք նույնիսկ ստիպված չենք լինի քննարկել դա»[21]։ Լուրեր են տարածվել, որ Թոմփսոնը հանդիպում է երգչուհի Ժանել Մոնեի հետ[21][22]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2006 | Երբ զանգում է անծանոթը | When a Stranger Calls | Սկարլեթ |
2008 | Քայլ արա | Make It Happen | Դանա |
The Human Contract | մատուցողուհի | ||
2009 | Անիծյալ Միսիսիպի | Mississippi Damned | Քարի Պետերսոն (20 տարեկանում) |
2010 | Ամենօրյա սև մարդ | Everyday Black Man | Քլեր |
Exquisite Corpse | Լիզ | ||
Սևամորթ աղջիկների համար | For Colored Girls | Նայլա Էդրոս | |
2011 | Periphery | Քեյթլին | |
Կարմիր ու կապույտ մարմար | Red & Blue Marbles | Բեքա | |
2012 | Մարդասպան 13-րդ հարկում | Murder on the 13th Floor | Նիա Պալմեր |
2013 | Հարավային Դակոտա | South Dakota | Քրիս |
Automotive | Մեգի | ||
2014 | Սիրելի սպիտակ մարդիկ | Dear White People | Սամանթա Ուայթ |
Grantham & Rose | Ուոլիս | ||
Սելմա | Selma | Դիանա Նեշ | |
2015 | Կրիդ | Creed | Բիանկա Փորթեր |
2016 | Պատերազմ ընդդեմ բոլորի | War on Everyone | Ջեքի Հոլլիս |
Աղի ջուր | Salt Water | Բրիթ | |
2017 | Հարավային Դակոտա | South Dakota | Քրիս |
Թոր։ Ռագնարյոկ | Thor: Ragnarok | Վալկիրիա | |
2018 | Ներողություն ձեզ անհանգստացնելու համար | Sorry to Bother You | Դեթրոյթ |
Անիհիլացում | Annihilation | Ժոզի Ռադեկ | |
Furlough | Նիկոլ Սթիվենս | ||
Little Woods | Օլի | ||
Dirty Computer | Zen/Mary Apple 23 | ||
Կրիդ II | Creed II | Բիանկա Փորթեր | |
2019 | MIB[23] | Գործակալ Մ |
Տարի | Երգ | Կատարող | Դեր | Ծան. |
---|---|---|---|---|
2015 | "Yoga" | Ժանել Մոնե | պարող | [24] |
2017 | "Moonlight" | Jay-Z | Մոնիկա Գելեր | [25] |
2018 | "Make Me Feel" | Ժանել Մոնե | Zen/Mary Apple 53 | [26] |
2018 | "Pynk" | Ժանել Մոնե | Zen/Mary Apple 53 | |
2018 | Dirty Computer | Ժանել Մոնե | Zen/Mary Apple 53 | |
Տարի | Ասոցիացիա | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2009 | Ամերիկյան սև կինոյի փառատոն | Լավագույն դերասան | Անիծյալ Միսիսիպի | Հաղթանակ | [27] |
2011 | Black Reel Awards | Լավագույն բեկումնային ելույթ | Սևամորթ աղջիկների համար | Հաղթանակ | [28] |
2014 | Գոթեմ մրցանակ | Հայտնություն | Սիրելի սպիտակ մարդիկ | Հաղթանակ | [29] |
Աֆրոամերիկյան կինոքննադատների ասոցիացիա | Հայտնություն | Հաղթանակ | [30] | ||
2015 | NAACP Image Awards | Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանուհի | Առաջադրված | [31] | |
Black Reel Awards | Լավագույն դերասանուհի | Առաջադրված | [32] | ||
Հեմփթոնի միջազգային կինոփառատոն | Բեկումնային ելույթ | Սելմա | Հաղթանակ | [30] | |
Աֆրոամերիկյան կինոքննադատների ասոցիացիա | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Կրիդ | Հաղթանակ | [33] | |
2016 | NAACP Image Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում | Առաջադրված | [34] | |
Black Reel Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հաղթանակ | [30] | ||
Teen Choice Awards | Կինոյի լավագույն դերասանուհի - դրամա | Առաջադրված | [35] | ||
2018 | NAACP Image Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում | Թոր։ Ռագնարյոկ | Առաջադրված | [30] |
ԲԱՖՏԱ մրցանակ | Սկսնակ աստղ | Առաջադրված | [36] | ||
Black Reel Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Առաջադրված | [30] | ||
Էմփայր մրցանակ | Լավագույն կին սկսնակ | Առաջադրված | [30] | ||
Սատուրն մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Առաջադրված | [37] | ||
Teen Choice Awards | Կինոյի դերասանուհի. Sci-Fi | Սպասվող | [38] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.