Թեոդոր Բիկել
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոր Բիկել (անգլ.՝ Theodore Meir Bikel, մայիսի 2, 1924[1][2][3], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - հուլիսի 21, 2015[1][2][3], Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և հասարակական գործիչ, ֆոլկ-երաժշտության ճանաչված կատարող։ Թողարկել է մի քանի ռուսական քաղաքական ռոմանսի ձայնասկավառակներ։
Թեոդոր Բիկել | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Theodore Bikel |
Ծնվել է | մայիսի 2, 1924[1][2][3] Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Երկիր | ԱՄՆ, Ավստրիա և Իսրայել |
Մահացել է | հուլիսի 21, 2015[1][2][3] (91 տարեկան) Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գործարար, երաժիշտ, թատրոնի դերասան, արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ |
Լեյբլ | Elektra Records |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1948)[5] |
Ամուսին | Tamara Brooks? |
Պարգևներ | |
Theodore Bikel Վիքիպահեստում |
Ծնվել է 1924 թվականի մայիսի 2-ին Վիեննայում, բնիկ Չեռնովցի Յոսեֆ Բիկելի և Միրիամ Ռիգլերի ընտանիքում[6]։ Ավստրիական բանակում ծառայելուց հետո նրա հայրն այդ ժամանակ սովորում էր Վիեննայի համալսարանում։ 1945 թվականին տեղափոխվել է Լոնդոն, ապա 1954 թվականին՝ Նյու Յորք։ Դեռ այդ ժամանակվանից Թեոդորը բավականին ուժեղ դերասանական և վոկալային ունակություններ ուներ։
1943 թվականին աշխատում էր Հաբիմա թատրոնում, և 1944 թվականին դարձավ Կամերային թատրոնի հիմնադիրներից մեկը, վերջինս հանդիսանում է Իսրայելի հեղինակավոր թատրոններից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1946 թվականին Թեոդոր Բիկելն ընդունվեց Լոնդոնի դրամատիկական արվեստի ակադեմիան և արդեն այդ ժամանակ հայտնի դարձավ որպես հրեական ազգային երգերի կատարող։ Չորս տարի անց նա սկսեց ստանալ մի շարք գլխավոր դերեր թատերական ներկայացումներում։ 1949 թվականին խաղաց Միտչի դերը Թենեսի Ուիլյամսի «A Streetcar Named Desire» ներկայացման մեջ։
1951 թվականից Թեոդոր Բիկելի տաղանդը գտավ իրեն կինոարվեստում։ Նա՝ թատրոնի և կինոյի հռչակավոր դերասանը, նկարահանվել է ավելի քան հարյուր հեռուստասերիալներում և կինոֆիլմերում, որոնց մեջ կան այնպիսիք, ինչպիսիք են՝ «Իմ հիասքանչ օրիորդ», «Մուլեն Ռուժ», «Ճանապարհների ասպետ», «Վավիլոն 5», «Հանցագործություն և պատիժ», «Կոմիսար Կոլոմբո» հեռուստասերիալում և շատ ուրիշներում։ 1954 թվականին Բիկելը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, ստացավ դերեր Հոլիվուդում։
Բիկելը շատ մեծ նշանակություն էր տալիս հեռուստակարիերային։ Նրան հաճախ էին հրավիրում տարբեր հեռուստաշոուների, որպես մասնակից կամ պարզապես հաղորդավար և կազմակերպիչ։
Զբաղվել է հասարակական գործունեությամբ և հանդիսացել է Ամերիկայի դերասանների և արտիստների ասոցիացիայի նախագահ։ 1977 թվականին եղել է ԱՄՆ-ի մշակույթի Ազգային խորհրդի անդամ, հաճախ էր դասախոսություններ կարդում հասարակական թեմաներով։
Ունեցել է գիտական աստիճաններ. արվեստի դոկտոր, հումանիտար գիտությունների դոկտոր։
Ամուսնացած է եղել մի քանի անգամ, ունի երկու որդի՝ Ռոբերտ Սայմոն Բիկել (շարունակել է հոր գործը) և Դենիել Բիկել (ծրագրավորող)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.