ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Թեոդորոս Զագորակիս (հուն․՝ Θεόδωρος Ζαγοράκης, հոկտեմբերի 27, 1971, Կավալա, Հունաստան), հույն քաղաքական գործիչ և նախկին ֆուտբոլիստ՝ կիսապաշտպանի դիրքում։
Ըստ Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրած խաղերի թվի, Թեոդորոսը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 120 խաղով։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հունաստանից[1]։
Թեոդոոսը եղել է Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բազմամյա կապիտանը։ Իր առաջին խաղը հավաքականում անցկացրել է 1994 թվականի սեպտեմբերի 7-ին ընդդեմ Ֆարերյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի։
1995 թվականի ապրիլի 26-ին 1966 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ տնային խաղում նա դառնում է ինքնագոլի հեղինակ հաշիվը դարձնելով 2-0 հօգուտ ռուսների։ Այդ հանդիպումը ավարտվում է Ռուսաստանի հաղթանակով՝ 3-0 հաշվով[2]։
Նա կարևոր դեր է ունեցել 2004 թվականին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ Հունաստանի հավաքականի հաղթանակում և ճանաչվում առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2004 թվականի նոյեմբերի 17-ին նա հեղինակել է իր 100-րդ գնդակը հավաքականի կազմում։
Զագորակիսին են պատկանում Հունաստանի հավաքականի տարվա ընթացքում խաղերի և անընդմեջ խաղերի ռեկորդը (12 տարի անընդմեջ նա հավաքականի կազմում ոչ մի հանդիպում բաց չի թողել)։ 2007 թվականի օգոստոսի 22-ին նա անցկացրել է իր վերջին հանդիպումը Հունաստանի ազգային հավաքականի կազմում՝ մրցելով Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.