![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/eb/Tetri_giorgi.jpg/640px-Tetri_giorgi.jpg&w=640&q=50)
Թեթրի Գիորգիի եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Թեթրի Գիորգիի եկեղեցի (թարգմանաբար՝ «Սպիտակ Գիորգիի եկեղեցի», վրաց.՝ თეთრი გიორგის ეკლესია), ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի երկրամասի Ախմետայի շրջանի Ածղուր փոքրիկ գյուղում՝ բարձրաբերձ բլրի վրա։ Վանական համալիրն ներառում է բուն եկեղեցին, զանգակատունը, կառույցը շրջապատող պարիսպը, ինչպես նաև հարակից շինություններ։ Կառուցված է վրացական ճարտարապետական ոճով։
Արագ փաստեր Թեթրի Գիորգիի եկեղեցի თეთრი გიორგის ეკლესია, Հիմնական տվյալներ ...
Թեթրի Գիորգիի եկեղեցի თეთრი გიორგის ეკლესია | |
---|---|
![]() Թեթրի Գիորգիի եկեղեցին Ածղուրում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ածղուր, Ախմետայի շրջան |
Տարածաշրջան | Կախեթ |
Դավանանք | ![]() |
Ճարտարապետական ոճ | Վրացական ճարտարապետություն |
Փակել
Թեթրի Գիորգիի եկեղեցին կառուցվել է 10-13-րդ դարերում, իսկ զանգակատունը՝ 16-րդ դարում։ 19-20-րդ դարերում վանական համալիրը կառուցապատվել է, իսկ շրջակայում կառուցվել են կրոնական բովանդակությամբ օժանդակ շինություններ։