Թեդի Ռիներ
From Wikipedia, the free encyclopedia
Թեդի Պիեռ-Մարի Ռիներ ( /ˈriːnər/,ֆրանսերեն: . ապրիլի 7, 1989(1989-04-07)[1][2][3], Լեզ Աբիմ, arrondissement of Pointe-à-Pitre, Գվադելուպա, Ֆրանսիա), ֆրանսիացի ձյուդոիստ։ Առաջին և առայժմ միակ ձյուդոիստն է (տղամարդ, թե կին), ով նվաճել է աշխարհի առաջնության տասնմեկ և օլիմպիական երեք ոսկե մեդալ (երկու անհատական, մեկ թիմային)։ Նա նաև հինգ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում։ Սկզբում եղել է Լևալուա Սպորտինգ մարզական ակումբի անդամ, 2017 թվականի օգոստոսին անդամագրվել է «Պարի Սեն Ժերմեն» ակումբին։
Թեդի Ռիներ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Teddy Riner |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 7, 1989(1989-04-07)[1][2][3] (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լեզ Աբիմ, arrondissement of Pointe-à-Pitre, Գվադելուպա, Ֆրանսիա |
204 սանտիմետր | |
Քաշ՝ | 138 կիլոգրամ |
Հանդես է գալիս 100 կիլոգրամից բարձր՝ 100 կգ+ քաշային կարգում։ Ձյուդոյի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Երեք անգամ հռչակվել է Ֆրանսիայի Տարվա մարզիկ (2012, 2016, 2017 թթ.): Սկսած 2010 թվականից՝ ինը տարի շարունակ ոչ մի պարտություն չի կրել և անընդմեջ հաղթանակներ է տարել ընդհանուր առմամբ 157 գոտեմարտերում։