Թբիլիսիի հայոց վանք
From Wikipedia, the free encyclopedia
Թբիլիսիի հայոց վանք[2] (նաև՝ Հարանց վանք, Պաշավանք), հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տափիթաղ (վրացերեն՝ Գարեբունի) թաղամասում՝ Կուր գետի աջ ափին[1][3]։ Հիմնադրվել է 931 թվականին։ Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը[1]։ 1914 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին[3][4][5][6]։
Արագ փաստեր Թբիլիսիի հայոց վանք վրաց.՝ ვანქის ტაძარი, Հիմնական տվյալներ ...
Թբիլիսիի հայոց վանք վրաց.՝ ვანქის ტაძარი | |
---|---|
Հայոց վանքի գլխավոր եկեղեցին, 19-րդ դար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թբիլիսի |
Տեղագրություն | Վրաստան Թբիլիսի |
Թեմ | Վիրահայոց |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | մոտ 1720 |
Ներկա վիճակ | Ոչնչացված |
Առաջնորդ | Կիրակոս Վարդապես Դավթյան |
Հիմնադիր | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետական տիպ | Եռանավ բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 931 թ. |
Հիմնադրված | 14-րդ դար (ըստ ավանդույթի՝ 4-րդ դար) |
Փակված է | 1938 |
Գմբեթ | 3 |
Շինանյութ | Բարձրորակ աղյուս[1] |
Armenian monastery of Tbilisi Վիքիպահեստում | |
armenianchurch.ge |
Փակել