From Wikipedia, the free encyclopedia
Թայքա Դևիդ Վայթիթի (/ˈtaɪkə waɪˈtiːti/ ( );[6],օգոստոսի 16, 1975[1], Վելինգտոն, Նոր Զելանդիա[2]), նաև հայտնի է որպես Թայքա Քոհեն, նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և կոմիկ։ 2004 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակին իր «Երկու մեքենաներ, Մեկ գիշեր» կարճամետրաժ ֆիլմի համար։ Թայքան ամուսնացած է Չելսի Ուինսթենլիի հետ, ով նրա ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է։
Թայքա Վայթիթի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 16, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վելինգտոն, Նոր Զելանդիա[2] |
Ազգություն՝ | աշկենազի և Մաորիներ |
Քաղաքացիություն՝ | Նոր Զելանդիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կատակերգու և հնչյունավորող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0169806 |
Նրա Տղա (2010) և Որս վայրի մարդկանց վրա (2016) ֆիլմերը դարձել են Նոր Զելանդիայի պատմության մեջ ֆինանսապես ամենահաջող ֆիլմերը։ Վերջինս մինչև հիմա կրում է այդ տիտղոսը՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ։ Ջեմեյն Քլեմենտի հետ միասին դարձել է «Ինչով ենք մենք զբաղված ստվերներում» (2014) սարսափ կատակերգության ռեժիսորը, որտեղ և կատարել է գլխավոր դերերից մեկը[7]։ Վայթիթիի վերջին ռեժիսորական աշխատանքների ցանկում են նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր։ Ռագնարյոկ» (2017) սուպերհերոսական ֆիլմը[8] և «Ջոջո Ճագար» (2019) սև կատագերգությունը։ Վերջինումս նա գրել է սցենարը և կատարել գլխավոր դերերից մեկը։ Նրա աշխատանքը «Ջոջո Ճագար» ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից, առաջադրվելով «Օսկար» մրցանակին «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։
Վայթիթին ծնվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Արևելյան ափի վրա գտնվող Ռոուքոքոր քաղաքում[9]։ Մեծացել է և Արևելյան ափին[10], և Վելինգտոնի Արո հովտում[11]։ Նրա հայրը Մաորի ֆերմեր և նկարիչ էր, իսկ մայրը՝ եվրոպական ծագման ուսուցիչ։ Վայթիթիի պապին մայրական գծով ունի ռուս հրեական ծագում[12][13], իսկ տատին մայրական գծով՝ իռլանդական[14][15][16]։ Վայթիթին կրում է իր մոր ազգանունը՝ «Քոհենը», իր մի շարք աշխատանքների համար գրականության և կինոյի մեջ[17]։ Ինքն իրեն Թայքան անվանում է «Պոլինեզիացի հրեա»[18][19]։
Վայթիթիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա մոտ հինգ տարեկան էր[20], և հիմնականում նրան դաստիարակել է մայրը[11]։ Թայքան սովորել է Օնսլոու քոլեջում[21]։ Նա թատրոն է ուսումնասիրել Վելինգտոնի Վիկորիա համալսարանում և 1997 թվականին ավարտել այն Արվեստների բակալավրի աստիճանով[22]։
2012 թվականի մայիսին Վայթիթին դուստր է ունեցել[23][24][25]։ Երկրորդ դուստրը ծնվել է 2015 թվականի օգոստոսին[26][27]։
Նոր Զելանդիայում 2017 թվականի առաջիկա ընտրությունների ժամանակ Ուայթիթին հայտարարել է, որ աջակցելու է Ջասինդա Արդերնին և լեյբորիստների կուսակցությանը[28]։
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1999 | Սքարֆեր | Ալեքս | |
2001 | Օձի մաշկ | Նելսոն | |
Նոր ճանապարհ դեպի տուն | Մաքս | Կարճամետրաժ ֆիլմ | |
2004 | Անօգուտ ուշադրություն | Ուեյթեր | |
2005 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում:Հարցազրույցներ մի քանի վամպիրների հետ | Վիագո | Կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Արծիվն ընդդեմ շնաձկան | Գորդոն | |
2010 | Տղա | Ալամեյն | |
2011 | Կանաչ լապտեր | Թոմաս Քալմակու | |
2013 | Կապիտանը[29] | Կապիտան | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | Վիագո | |
2016 | Որս վայրի մարդկանց վրա | Մինիսթեր | |
2017 | Թոր․ Ռագնարյոկ | Քորգ
Սուրթուր |
|
2018 | Seven Stages to Achieve Eternal Bliss By PassingThrough the Gateway Chosen By the Holy Storsh | Հոլի Սթորշ | |
Մանր ծովախեցգետին | Բարթենդեր | Կարճամետրաժ ֆիլմ | |
2019 | Վրիժառուները. Վերջնախաղ | Քորգ | |
Ջոջո Ճագար | Ադոլֆ Հիտլեր | ||
2020 | Ազատ տղա | Անտուան | Հետարտադրություն |
2021 | Ինքնասպանների ջոկատ | Ռեժիսոր | |
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2016 | Բժիշկ Սթրենջ | Դարձել է տիտրերի մի մասի ռեժիսոր և սցենարիստ |
Մոանա | Գրել է առաջին սցենարը[30] | |
2018 | The Breaker Upperers | Գործադիր պրոդյուսեր[31] |
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2002 | Ժապավենը | Մոսթին | 13 Դրվագ |
2003 | Բացահայտումներ | Ալի | Մեկ դրվագ |
Տարորինակ | Հավաքարար | Մեկ դրվագ | |
2009 | Ժակ Բրաունի օրագիրները | Ջիփսի | Մեկ դրվագ |
2010 | Ռադիոհաղորդում | տարբեր | 8 դրվագ |
2019 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | Վիագո | Մեկ դրվագ |
Մանդալորացին | IG-11[32] | Ձայն; 3 դրվագ | |
Ճագարի տարի | Մերիքի կատարող | կամեո | |
Ռիկ և Մորտի | Գլութի | Ձայն
Մեկ դրվագ | |
2021 | Ի՞նչ եթե... | Քորգ[33] | Ձայն |
Վայթիթին նաև հաջող կոմերցիոն ռեժիսոր էր։ Նա նկարահանել է Air New Zealand-ի համար «The Most Epic Safety Video Ever Made» հոլովակը՝ Փիթեր Ջեքսոնի և Էլայջա Վուդի մասնակցությամբ, երբ նրանք գտնվում էին այնտեղ «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար[34]։ Գովազդը մոտ 19 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում[35]։ Վայթիթին նկարահանել է Tesco-ի «Borg» հոլովակը Թորի ծիծաղելի կերպարով, որտեղ նա գնումներ է կատարում սուպերմարկետում[36]։ Հետաքրքիր է, որ մի քանի տարից անց Թայքան նկարահանել է Marvel Studios-ի «Թոր․ Ռագնարյոկ» ֆիլմը։
Ֆիլմ | Rotten Tomatoes | Metacritic |
---|---|---|
Արծիվն ընդդեմ շնաձկան | 54% (107 գնահատականներ)[37] | 55 (25 գնահատականներ)[38] |
Տղա | 87% (70 գնահատականներ)[39] | 70 (19 գնահատականներ)[40] |
Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | 96% (163 գնահատականներ)[41] | 76 (33 գնահատականներ)[42] |
Որս վայրի մարդկանց վրա | 97% (178 գնահատականներ)[43] | 81 (30 գնահատականներ)[44] |
Թոր․ Ռագնարյոկ | 92% (335 գնահատականներ)[45] | 74 (51 գնահատականներ)[46] |
Ջոջո Ճագար | 80% (355 գնահատականներ)[47] | 57 (55 գնահատականներ)[48] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.