From Wikipedia, the free encyclopedia
Թամարա Թոդևսկա (մակեդոներեն՝ Тамара Тодевска, հայտնի է նաև որպես Թամարա, հունիսի 1, 1985, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի երգչուհի, մակեդոնացի մեկ այլ հայտնի երգչուհի Տիյանա Թոդևսկա-Դապչևիչի քույրը։
Թամարա Թոդևսկա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Тамара Тодевска |
Ծնվել է | հունիսի 1, 1985 (39 տարեկան) Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Ժանրեր | Փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Tamara Todevska Վիքիպահեստում |
Թամարան ծնվել է 1985 թվականի հունիսի 1-ին Մոլդովայի Սկոպյե քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը (մակեդոնացի)՝ Վելկո Թոդևսկին, երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է, մայրը (թրքուհի)՝ Բրանկա Թոդևսկան՝ օպերային երգչուհի։
Թամարա Թոդևսկան իր առաջին երգը՝ «Игра луда» («Խելագար խաղեր») կատարել է 1997 թվականին՝ քրոջ հետ դուետով։ Սակայն նրա երաժշտական կարիերան սկսվել է ավելի ուշ՝ 2003 թվականին, երբ նա մասնակցեց Չեռնոգորիայի «Suncane Skale» փառատոնին և կատարեց «1003» երգը (մակեդոներեն՝ Илјада и три)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։
2005 թվականին Թամարա Թոդևսկան թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Сино» («Կապույտ»)։ Ալբոմի պրոդյուսերն Ալեքսանդր Մասևսկին էր, որը հետագայում՝ սկսած 2007 թվականից, սերտորեն համագործակցում է երգչուհու հետ։ Ալբոմից մի քանի երգեր՝ «1003», «Најдобри Пријатели», «Седмо небо» (Վրչակի հետ դուետ) և այլն, Մակեդոնիայում դարձան հիթեր։
2007 թվականին Թամարան մասնակցեց «Եվրատեսիլ» մրցույթի Մակեդոնիայի ազգային ընտրությանը։ Նա կատարեց «Кажи кој си ти» («Ասա ինձ՝ ով ես դու») երգը, որի հեղինակն Ալեքսանդր Մասևսկին էր։ Եզրափակչում երգչուհին հավաքեց 105 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը։
2008 թվականի փետրվարին Թամարան նորից է մասնակցում «Եվրատեսիլ» մրցույթի ազգային ընտրությանը, բայց այս անգամ Ռադե Վրչակովսկու և Ադրիան Գաջայի հետ։ Նրանք ներկայացրին «Во име на лјубовта» երգը[1], որն էլ հաղթող ճանաչվեց և շուտով հիթ դարձավ Բալկաններում։ Երգը ձայնագրվել էր մակեդոներեն, ալբաներեն, սերբերեն, թուրքերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ «Let me love you» երգի անգլերեն տարբերակն էլ կատարվեց «Եվրատեսիլ 2008» մրցույթում։ Երգի տեսահոլովակը նկարահանվել էր մակեդոնացի ռեժիսոր Դեյան Միլիցևիչի կողմից։
Եռյակը «Let me love you» երգը կատարեց երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով 18-րդը։ Զբաղեցրին 10-րդ տեղը, ինչի պատճառով չանցան եզրափակիչ։ Եզրափակչում նրանց փոխարեն հանդես եկավ Շառլոտա Պերելլին, որը զբաղեցրել էր 13-րդ տեղը։
Թամարան «Եվրատեսիլ 2014»-ին մասնակցեց որպես քրոջ՝ Տիյանայի բեք-վոկալիստ։ Քույրը ներկայացնում էր Մակեդոնիան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.