բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Թալ (լատին․՝ Atriplex), թաղթ, մոխրաթելուկ, թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 225), Հայաստանում՝ 12 տեսակ՝
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թալ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Թելուկայիններ (Chenopodioideae) |
Տրիբա | Atripliceae |
Ցեղ | Թալ (Atriplex) L., 1753 |
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, գետերի հովիտներում, լճափերին, աղուտներում, բանջարանոցներում և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-150 սմ։ Տերևները հերթադիր կամ հակադիր են, եռանկյունաձև, նշտարաձև, ձվաձև, նիզակաձև՝ հաճախ պատված մոխրագույն ալրանման փառով։ Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ միասեռ։ Իգական ծաղիկները պատված են ծածկոցով, որը գերաճում է պտղի հասունացման ժամանակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը միասերմ, չբացվող ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ (սերմերը), պոտաշ (մոխիրը) և այլն։ Ուտելի են (եփած)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալ (բույս)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալ (բույս)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.