![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/Kazan_Kremlin_Presidential_Palace_08-2016.jpg/640px-Kazan_Kremlin_Presidential_Palace_08-2016.jpg&w=640&q=50)
Թաթարստանի նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Թաթարստանի Հանրապետության նախագահ (թաթ.՝ Татарстан Республикасы Президенты), հանրապետության ղեկավարը (սուբյեկտի, պետության)[1][2] և բարձրագույն պաշտոնատար անձ, ով գլխավորում է Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության՝ Թաթարստանի Հանրապետության գործադիր մարմինների համակարգը։
Նրա լիազորությունները սահմանվում են Թաթարստանի Հանրապետության Սահմանադրության երկրորդ գլխի IV բաժնով։ Լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Հանրապետության նախագահը պարտավոր է տիրապետել Թաթարստանի Հանրապետության պետական լեզուներին (թաթարերեն կամ ռուսերեն[3][4]): Նախագահը չի կարող լինել 35 տարեկանից ցածր անձնավորություն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/Kazan_Kremlin_Presidential_Palace_08-2016.jpg/640px-Kazan_Kremlin_Presidential_Palace_08-2016.jpg)
Թաթարստանի նախագահի նստավայրը համարվում է Կազանի Կրեմլի նախագահական պալատը, որը գտնվում է Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում։ Թաթարստանի նախագահի երկրորդ նստավայրը համարվում է քաղաքից դուրս գտնվող Բորովոյե Մատյուշինո ավանը։
Թաթարստանի Հանրապետության նախագահական իշխանության խորհրդանիշը հանդիսանում է ծառայողական կաբինետում հաստատված և Թաթարստանի Հանրապետության նախագահի նստավայրրերում բարձրացված շտանդարտը, որը իրենից ներկայացնում է Թաթարստանի Հանրապետության պետական դրոշը, իսկ կենտրոնում Թաթարստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն է[5]։