Ընտրություն վիճակահանմամբ
առաջնորդների ընտրություն պատահական ընտրանքով թեկնածուների խմբից / From Wikipedia, the free encyclopedia
Վիճակահանությամբ ընտրություն, կառավարման մեջ վիճակահանություն (նաև հայտնի է որպես ընտրություն վիճակահանմամբ, բաշխում, դեմարշի, ստոխոկրատիա, ալեատորիկ ժողովրդավարություն, ժողովրդավարական վիճակախաղ և վիճակակրատիա / լոտոկրատիա ), պետական պաշտոնյաների կամ երդվյալ ատենակալների ընտրություն՝ օգտագործելով պատահական ներկայացուցչական ընտրանքը[1][2][3]։ Սա նվազագույնի է հասցնում ֆրակցիոնիզմը, քանի որ ծառայության համար ընտրվածները կարող են առաջնահերթությունը տալ իրենց առջև եղած քաղաքական որոշումների քննարկմանը` քարոզարշավի փոխարեն[4]։
Հին աթենական ժողովրդավարության մեջ վիճակահանությունը քաղաքական պաշտոնյաների նշանակման ավանդական և առաջնային մեթոդն է եղել, և դրա օգտագործումը համարվում էր ժողովրդավարության հիմնական հատկանիշ[5][6]։
Մեր օրերում վիճակահանությունն օգտագործվում է սովորական իրավունքի համակարգերում ապագա երդվյալ ատենակալների ընտրության համար։ Վերջին տարիներին, երբ աճել է քաղաքական խորհրդատվական լիազորություններով օժտված քաղաքացական խմբերի (քաղաքացիական ժյուրի) թիվը[7][8], ավելացել է ընտրություններում վիճակահանությունն ավելի կարևորելու կոչերը, ինչպես Աթենքում, Վենետիկում և Ֆլորենցիայի հանրապետությունում էր[9][10][11][12]։