![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Tunnel_of_ducks.jpg/640px-Tunnel_of_ducks.jpg&w=640&q=50)
Ընտանի բադեր
From Wikipedia, the free encyclopedia
Ընտանի բադ (լատին․՝ Anas platyrhynchos, երբեմն՝ Anas platyrhynchos f. domestica, Anas platyrhynchos domesticus, Anas domesticus կամ Anas domestica (Anas boschas domestica)[1][2][3], արուները՝ բադեր, ճուտիկները՝ բադիկներ), բուծվում են մարդու կողմից, ջրլող թռչուններ են, ընտանի թռչունի տարածված և բազմաթիվ տեսակներից մեկն է։ Թռչում են վատ և ոչ հեռու։ Սկիզբ են առել սովորական վայրի բադից կամ կռնչան բադից[1]։ Ընտանի դարձնելու երկար պատմության ընթացքում մարդու կողմից ստեղծվել են ընտանի բադերի բազմաթիվ տեսակներ[4]։ Բադերին բուծում են մսի, հավկիթի[5] և յուղոտ լյարդի համար (Ֆուա գրա), բացի դրանից նրանցից ստանում են փետուր և բմբուլ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Tunnel_of_ducks.jpg/640px-Tunnel_of_ducks.jpg)