Ընկած աստղագնաց
From Wikipedia, the free encyclopedia
Ընկած աստղագնաց (անգլ.՝ Fallen astronaut), 3,5-դյույմանոց (8,9 սմ) ալյումինե քանդակ, որը ստեղծել է բելգիացի նկարիչ Փոլ Վան Հոյդոնկը[2]։ Այն սկաֆանդրով աստղագնացի արձանիկ է, որը նախատեսված է այն աստղագնացների և տիեզերագնացների հիշատակի հարգանքը ոգեկոչելու համար, որոնք զոհվել են տիեզերական հետազոտական փորձեր կատարելու ժամանակ։ Այն պատվիրվել է Հեդլի Ռիլում և տեղադրվել է Լուսնի վրա 1971 թվականի օգոստոսի 2-ին՝ «Ապոլոն 15»-ի անձնակազմի կողմից։ Նրա մոտ գտնվում է հուշատախտակ, որտեղ նշված են եղել մինչ այդ մահացած 14 տիեզերագնացների անունները[3]։ Արձանը գտնվում է գետնի վրա՝ ոտնահետքերի միջև։
Ընկած աստղագնաց | |
---|---|
տեսակ | քանդակ և հուշարձան |
նկարիչ | Paul Van Hoeydonck?[1] |
տարի | 1971[1] |
բարձրություն | 8,5 սանտիմետր |
նյութ | ալյումին |
գտնվում է | Հեդլի լեռ |
հավաքածու | Mu.ZEE - Kunstmuseum aan Zee?[1] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Fallen Astronaut plaque and sculpture Վիքիպահեստում |
Անձնակազմը գաղտնի է պահել հուշարձանի գոյությունը մինչև առաքելության ավարտը։ Հանրային բացահայտումից հետո Ավիացիայի և տիեզերագնացության ազգային թանգարանը պահանջել է արձանի կրկնօրինակը։ Վան Հոյդոնկը հայտարարել է, որ տիեզերագնացների հետ համաձայնագրի վերաբերյալ այլ պատկերացում ունի և փորձել է վաճառել դրանցից մինչև 950 կրկնօրինակ։ Վերջապես նա զիջման է գնացել ՆԱՍԱ-ի ճնշմանը, որը խիստ քաղաքականություն է վարել ԱՄՆ կառավարության տիեզերական ծրագրի առևտրային շահագործման դեմ։