From Wikipedia, the free encyclopedia
Էֆիմերտեն (հուն․՝ ἐφημερίς «օրագիր», «առօրյա դեպք»), նաև՝ Էֆիմէրտէ, Էֆիմերտէյ, կամ Եփրեմվերդին
Էֆիմերտե | |
---|---|
Կազմված է | ուղիղ ծագում, թեքում, Ժամանակ և ուղեծրի էլեմենտներ |
Ephemeris Վիքիպահեստում |
Հնում պետական, քաղաքական ու ռազմական գործիչների օրագրերը։ Եգիպտոսում և Հին Հունաստանում Էփիմերտեներում նշում էին ամենօրյա տեղեկություններ, հաշվետվություններ։ Հայտնի են Ալեքսանդր Մակեդոնացու Էփրիմերտեները։
Աստղագիտական հատուկ տվյալներ պարունակող աղյուսակներ և հին օրացույցներ։
Հետագայում Էփրիմերտեներում մեծ տեղ են հատկացվել գուշակումներին, երազահանությանը, գրբացությանը, ժողովրդական բժշկությանը, փիլիսոփայական դատողություններին։ Առաջին աստղագիտական Էփրիմերտեն, կազմված 30 տարվա համար, լույս է տեսել 1476 թ., Նյուրնբերգում։ Հետագայում հրատարակվել են Էփրիմերտեներ 100 տարվա համար։
Ժամանակակից աստղագիտությունում Էֆեմերիդներ են անվանվում երկնային մարմինների տեղադրության մասին տեղեկությունները։ Դրանք հաշվարկվում են համապատասխան ծրագրային ապահովման միջոցով տարբեր մոլորակների, արբանյակների, աստերոիդների, գիսաստղերի և այլ մարմինների համար, ցանկացած ժամանակային միջակայքի համար։ Արեգակնային համակարգի էֆեմերիդները կարևոր նշանակություն ունեն տիեզերական սարքերի նավավարության համար։
Էֆեմերիդների հաշվարկման ծրագրային ապահովումը ազատ հասանելություն ունի, այս ծրագրերից որոշները ունեն նաև արդեն իսկ հաշվարկված էֆեմերիդներ[1]։
Հայերեն առաջին Էփրիմերտեն լույս է տեսել 1748-ին Վենետիկում։ Հայերեն Էփրիմերտեներում շարադրվել են նաև հռոմեական և հայկական տոմարների աղերսները։ Էփրիմերտեն հայտնի է նաև "Եփրեմվերդի" սխալ անվամբ, ժողովրդական ստուգաբանությամբ՝ իբրև կոնկրետ անձնավորության մարգարեություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.