Էցի
From Wikipedia, the free encyclopedia
Էցի (գերմ.՝ Ötzi, հանդիպում են նաև Էտցի և Օտցի տարբերակները), Պղնձի դարի մարդու սառած մումիա, որը հայտնաբերվել է 1991 թվականին Տիրոլի Էցտալյան Ալպերի Հաուսլյաբոխ թամբարդում (գերմ.՝ Hauslabjoch)՝ Սիմիլաուն (գերմ.՝ Similaun) սարի մոտ[1]՝ 3200 մետր բարձրության վրա, սառույցի հալվելու արդյունքում։ Ռադիոածխածնային վերլուծության արդյունքում մումիայի տարիքը որոշվել է մոտավորապես 5300 տարեկան[1]։
Արագ փաստեր Էցի Ötzi, Ծնվել է ...
Էցի Ötzi | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 3375 և ոչ ուշ քան մ. թ. ա. 3150 |
Ծննդավայր | Վելտուրնո, Բոլցանո, Իտալիա |
Մահացել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 3359 և ոչ ուշ քան մ. թ. ա. 3105 |
Մահվան վայր | Tisenjoch |
Գերեզման | South Tyrol Museum of Archaeology |
Կայք | iceman.it/en iceman.it/de iceman.it |
Ötzi Վիքիպահեստում |
Փակել
Ավստրիայում մումիային անվանում են Էցի (ըստ գտնվելու վայրի), իսկ Իտալիայում նա հայտնի է որպես Սիմիլաունյան մարդ և Տիրոլյան սառցե մարդ[2]։
Եվրոպայում հայտնաբերված մարդու ամենահին մումիան է։ 2011 թվականի հոկտեմբերին գիտնականները հայտարարել են, որ վերծանել են Էցիի գենոմը[3]։