![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Erechtheion_Acropolis_Athens.jpg/640px-Erechtheion_Acropolis_Athens.jpg&w=640&q=50)
Էրեքթեոն
From Wikipedia, the free encyclopedia
Էրեքթեոն (հին հունարեն՝ Ἐρέχθειον), Հին Հունաստանի նշանավոր կոթողներից, Աթենքի գլխավոր տաճարներից մեկը։ Գտնվում է Աթենքի Ակրոպոլիսում, Պարթենոնից հյուսիս։ Կառուցվել է մ. թ. ա. 421 - 406 թվականներին, նվիրված է եղել Աթենաս-Պալլասին, Պոսեյդոնին և Աթենքի լեգենդար արքա Էրեքթեոնին։
Արագ փաստեր Էրեքթեոն Ἐρέχθειον, Հիմնական տվյալներ ...
Էրեքթեոն Ἐρέχθειον | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հին հունական տաճար, հնագիտական հուշարձան, ավերակներ և տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ |
Հիմնական ամսաթվերը | մ.թ.ա. 5-րդ դար[1] |
Մասն է | Աթենյան Ակրոպոլիս |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն և գրանցված հնագիտական տարածք Հունաստանում |
Նվիրված | Աթենաս, Պոսեյդոն, Զևս և Erechtheus? |
Ճարտարապետ | Մնեսիկլես և Ֆիդիաս |
Ճարտարապետական ոճ | Հին Հունաստանի ճարտարապետություն և Հոնիական օրդեր |
Հիմնադրված | մ.թ.ա. 5-րդ դար[1] |
Շինանյութ | Pentelic marble? |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
Այն ունի առանձնահատուկ ասիմետրիկ կառուցվածք։ Համարվում է սրբազան վայր, որտեղ տեղի են ունեցել կրոնական մի շարք արարողություններ՝ նվիրված աստվածուհի Աթենաս-Պալլասին։ Տաճարի արևմտյան հատվածը նվիրված է եղել Աթենաս-Պալլասին, որտեղ էլ պահվել է աստվածուհու հնագույն արձանը։ Աթենքի հնագույն տաճարներից շատերի նման, սա նույնպես բազմիցս ավերվել է ու վերակառուցվել։