Էվա Տարդոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էվա Տարդոս (հունգ.՝ Tardos Éva, հոկտեմբերի 1, 1957, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի մաթեմատիկոս։ Կոռնելի համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր։
Հունգարացի մաթեմատիկոս Գաբոր Տարդոսի քույրը[20]։
Էվա Տարդոսը ծնվել է Հունգարիայում, 1957 թվականի հոկտեմբերի 1-ին։
Տարդոսը մաթեմատիկոսի որակավորում ստացել է 1981 թվականին, գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Բուդապեշտի համալսարանում 1984 թվականին Անդրաս Ֆրանկի ղեկավարությամբ[21]։ 2006-2010 թվականներին եղել է Կոռնելի համալսարանի համակարգչային գիտությունների ամբիոնի վարիչ, այնուհետև համակարգչային և ինֆորմացիոն գիտությունների քոլեջի դեկան։ Ընտրվել է Ճարտարագիտության Ազգային ակադեմիայի և ԱՄՆ-ի արվեստների և գիտության ակադեմիայի անդամ, «Փեքարդ», «Սլոան», «Գուգենհայմ» հիմնադրամների կրթաթոշակառու, Հաշվողական մեքենաների ընկերակցության անդամ, Ֆալկերսոնի (1988) և Ջորջ Բ. Դանցիկի անվան մրցանակակիր։ 2004-2009 թվականներին եղել է SIAM համակարգչային գիտական ամսագրի գլխավոր խմբագիրը, ACM ամսագրի տնտեսագիտական և համակարգչային բաժնի խմբագիր, խմբագրական խորհրդի անդամ[22]։
Տարդոսի գիտական ուսումնասիրությունների բնագավառն ալգորիթմներն են։ Աշխատանքները վերաբերում են գրաֆիկների կամ ցանցերի արդյունավետ մեթոդների նախագծման և վերլուծության օպտիմիզացիայի խնդիրներին։ Որոշակի աշխատանքներ է կատարել ցանցային հոսքի ալգորիթմների բնագավառում։ Նրա աշխատանքներից է նաև ալգորիթմական խաղի տեսությունը, պարզ աճուրդները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.