From Wikipedia, the free encyclopedia
Էսկվիլին բլուր (լատին․՝ Collis Esquilinus, իտալ.՝ Esquilino), Հռոմի յոթ բլուրներից մեկը։ Էսկվիլին բլուրը ընդգրկում է երեք լեռնագագաթ՝ Ցիսպիուս (հյուսիսային), Օպպիոս (հարավային) և Ֆագուտալ (արևմտյան)։ Էսկվիլինը շքեղ բնակելի շրջան էր, քանի որ մոտ էր այն հովտին, որտեղ հետագայում կառուցվեց Կոլիզեումը։
Էսկվիլին | |
---|---|
Տեսակ | բլուր |
Երկիր | Իտալիա[1] |
Վարչատարածքային միավոր | Հռոմ |
Մասն է | Հռոմի բլուրներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 58,3 մետր |
Էսկվիլին անվան առաջացումը դեռևս վիճելի է։ Կան տարբեր տեսակետներ։ Մեկն այն է, որ բլուրն անվանվել է տեղի իտալական կաղնիների՝ aesculi առատության պատճառով։ Մեկ այլ տեսակետով էլ՝ նորաստեղծ Հռոմի ժամանակաշրջանում Կապիտոլիումը, Պալատինը և Ցելիումի հյուսիսային եզրերը ամենաբնակեցված տարածքներն էին, որոնց բնակիչները համարվում էին քաղաքաբնակներ (իտալ.՝ inquilini), իսկ Ավրելիան, Օպյան, Ցիսպյան և Ֆագուտալ շրջաններում ապրողները՝ արվարձանաբնակներ (իտալ.՝ exquilini)։
Ըստ Տիտոս Լիվիոսի՝ Էսկվիլինի վրա բնակավայրը տարածվեց Հռոմի 6-րդ թագավոր Սերվիոս Տուլիոսի օրոք Ք.ա. 6-րդ դարում։ Արքան ևս իր բնակավայրը տեղափոխեց բլրի վրա, որպեսզի բարձրացնի նրա հեղինակությունը[2]։
Քաղաքական հարցերով խորհրդատու և արվեստի հովանավոր Գայոս Մեկենասը (մ.թ.ա. 74-64 - մ.թ. 8) իր հանրահայտ այգիները տեղակայեց Էսկվիլին բլրի վրա, Սերվիան Պատի վերևում, Լամիայի պարտեզների կողքին։ Այն ներառում էր պատշգամբներ, գրադարաններ և հռոմեական մշակույթի այլ ասպեկտներ։
Օպյան լեռնաճյուղի վրա Ներոնը (37-68 թթ.) առգրավում է ունեցվածք, որպեսզի կառուցի իր «Ոսկե Տունը»[3], իսկ հետագայում Տրայանոսը (53-117 թթ.) կառուցեց իր բաղնիքային համալիրը, և այսօր երկուսի ավերակներն էլ տեսանելի են այնտեղ։
3-րդ դարում Horti Liciniani այգիների խումբ հիմնվեցին Էսկվիլին բլրի վրա։
Հետագայում բլրի հյուսիսարևելյան մասում, Ցիսպիուսի գագաթին կառուցվեց Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը։
1781 թվականին Միրոնի հայտնի մարմարե «Սկավառականետորդ» արձանը հայտնաբերվեց Էսկվիլին բլրի վրա Վիլլա Պալոմբարայում՝ Մասսիմո ընտանիքի կալվածքում։
Հանրահայտ Tesoro dell'Esquilino (բառացի՝ Էսքվիլին գանձը), որը ներկայումս Բրիտանական թանգարանում է, նույնպես հայտնաբերվել է Էսկվիլին բլրի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.