![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Epaminondas_-_Temple_of_Ancient_Virtue%252C_Stowe_-_Buckinghamshire%252C_England_-_DSC07376.jpg/640px-Epaminondas_-_Temple_of_Ancient_Virtue%252C_Stowe_-_Buckinghamshire%252C_England_-_DSC07376.jpg&w=640&q=50)
Էպամինոնդաս
From Wikipedia, the free encyclopedia
Էպամինոնդաս, Եպամինոնդաս (հուն․՝ Ἐπαμεινώνδας, մ. թ. ա. մոտ 420–362), Հին Հունաստանում զորավար և քաղաքական գործիչ։
Արագ փաստեր Էպամինոնդաս հին հունարեն՝ Ἐπαμεινώνδας, Ծնվել է ...
Էպամինոնդաս հին հունարեն՝ Ἐπαμεινώνδας | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 420 և ոչ ուշ քան մ. թ. ա. 415 |
Ծննդավայր | Թեբե, Boeotian confederation[1] |
Մահացել է | մ. թ. ա. 362[1] |
Մահվան վայր | Mantineia, Tripoli Municipality, Արկադիա, Պելոպոնես, Հունաստան[1] կամ Pelagos forest, Mantineia, Tripoli Municipality, Արկադիա, Պելոպոնես, Հունաստան[2] |
Քաղաքացիություն | Թեբե |
Կրոն | հին հունական դիցաբանություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, զորավար, պետական գործիչ և բանակի սպա |
Ծնողներ | հայր՝ Polymnis? |
Զբաղեցրած պաշտոններ | ստրատեգոս, Boeotarch?, Boeotarch?, Boeotarch?, Boeotarch? և Boeotarch? |
![]() |
Փակել
Մ. թ. ա. 371-ին Լևկտրայի ճակատամարտում առաջին անգամ կիրառել է «թեք սեպի» մարտավարությունը։ Էպամինոնդասը իր զորքերի ձախ թևում ստեղծել է հարվածային ջոկատ, որի սեպաձև շեշտակի հարձակումը սպարտացիների աջ թևի վրա վճռել է ճակատամարտի ելքը։ Էպամինոնդասի այդ հաղթանակը և հետագա երեք (մ. թ. ա. 370, 369, 367) արշավանքները Պելոպոնես թուլացրել են Սպարտան. գերիշխանությունը ժամանակավորապես անցել է Թեբեին։ Մ. թ. ա. 362-ի Մանտինեայի ճակատամարտում Էպամինոնդասը դարձյալ հաղթեք է սպարտացիներին, սակայն մահացու վիրավորվել։