Էնրիկո Ֆերմի (իտալ.՝ Enrico Fermi, սեպտեմբերի 29, 1901(1901-09-29)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][3][5][…] - նոյեմբերի 28, 1954(1954-11-28)[4][1][2][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][6][7][…]), նշանավոր իտալացի ֆիզիկոս, ով առավելապես հարաճանաչ է դարձել աշխարհում առաջին ատոմային ռեակտորի ստեղծման շնորհիվ, մեծ ավանդ է ներդրել նաև միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, վիճակագրական մեխանիկայի զարգացման բնագավառներում[26]:. Նա մի ամբողջ շարք արտոնագրեր է ստացել ատոմային էներգիայի կիրառման հետ կապված գյուտերի համար,1938 թվականին էլ արժանացել է Նոբելյան մրցանակի, քանզի ապացուցել է գոյությունը ռադիոակտիվ նոր տարրերի, որոնք ստացվում են նեյտրոններով ճառագայթահարման ժամանակ, և հայտնագործել է դրա հետ կապված՝ դանդաղ նեյտրոնների առաջացրած միջուկային ռեակցիաները[27]։ Ֆերմին այն եզակի ֆիզիկոսներից էր, ովքեր նվաճումների են հասել ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական ֆիզիկայի բնագավառներում։ Նա է ստեղծել բետա-տրոհման, նեյտրոնների դանդաղեցման տեսությունները, 1939 թվականին մտցրել է շղթայական ռեակցիա հասկացությունը, հետագայում էլ՝ մասնակցել ատոմային նախագծերի իրականացմանը:1938 թվականին գաղթել է ԱՄՆ (Իտալիա այլևս չի վերադարձել, քանզի այնտեղ իշխում էին ֆաշիստները, որոնց վերաբերմունքը հրեաների նկատմամբ քաջ հայտնի է), աշխատել է Նյու Յորքի Կոլումբիական և Չիկագոյի համալսարաններում, Լոս Ալամոսի միջուկային հետազոտությունների ինստիտուտում (հրեա կնոջ՝ Լորայի հետ)... Համարվում է ատոմային ռումբի հայրերից մեկը։ Նրան անվանել են «միջուկային դարաշրջանի ճարտարապետ»[28]։ Ի պատիվ նրա են կոչվել ֆիզիկայի մի շարք հասկացություններ, ինչպես, օրինակ, Ֆերմիի էֆեկտը, Դիրակ-Ֆերմիի բաշխումը, Թոմաս-Ֆերմիի մոդելը և այլն։
Արագ փաստեր Էնրիկո Ֆերմիիտալ.՝ Enrico Fermi, Ծնվել է ...