Էնտեկավիր
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Էնտեկավիր (ETV), հակավիրուսային դեղորայք, օգտագործվում է հեպատիտ B-ի (HBV) բուժման համար, որը վաճառվում է Բարակլուդ անվան տակ[2]։ Հեպատիտ B և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց դեպքում պետք է օգտագործվի նաև հակառետրովիրուսային դեղորայք[2]։ Էնտեկավիրը օգտագործվում է պերօրալ՝ դեղահաբի կամ լուծույթի ձևով[2]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | Պերօրալ |
ԱԹԴ կոդ |
|
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | (≥70)[1] |
Նյութափոխանակություն | Շատ փոքր |
Կիսատրոհման պարբերություն | 128–149 ժամ |
Դուրսբերում | Երիկամներով 62–73% |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
2-Ամինո-9-[(1S,3R,4S)-4-հիդրօքսի-3-(հիդրօքսիմեթիլ)-2-մեթիլիդենեցիկլոպենտիլ]-1H-պուրին-6-մեկ
| |
CAS համար | 142217-69-4 |
PubChem CID | 153941 |
DrugBank | DB00442 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.111.234 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 277.279 գ/մոլ |
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են գլխացավը, սրտխառնոցը, արյան շաքարի բարձր քանակը, երիկամների թուլացած ֆունկցիան[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են հեպատոմեգալիան (լյարդի մեծացումը), արյան մեջ կաթնաթթվի բարձր քանակը (լակտատային ացիդոզ) և լյարդի բորբոքումը դեղորայքի դադարեցման դեպքում[2]։ Հղիության ժամանակ ախտորոշումը ընդհանուր առմամբ անվտանգ է, բայց դեռ լավ չի ուսումնասիրվել[3]։ Էնտեկավիրը նուկլեոզիդային հետադարձ տրանսկրիպտազաների ընտանիքին է պատկանում[2][4]։ Այն պաշարում է հետադարձ տրանսկրիպտազան և չի թողնում հեպատիտ B-ի վիրուսին բազմանալ[2]։
Էնտեկավիրը բժշկական կիրառման համար թույլ է տրվել 2005 թվականին[2]։ Այն ԱՀԿ դեղերի ցանկում է որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերից մեկն է[5]։ ԱՄՆ-ում 2015 թվականի տվյալներով այն հասանելի չէ որպես ջեներիկ դեղամիջոց[6]։ ԱՄՆ-ում 2016 թվականի տվյալներով բուժումը արժեցել է 392$ մեկ ամսվա օգտագործման համար[7]։