ռուս քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Էնվեր Աբլյակիմով (ռուս.՝ Энвер Азизович Аблякимов, ապրիլի 2, 1948[1], Սերով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), չուվաշ քաղաքական գործիչ, Չուվաշիայի նախարարների կաբինետի նախագահ (1994-2001 թվական), Չուվաշիայի փոխնախագահ (1994-1998 թվական), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար[2]։
Էնվեր Աբլյակիմով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Սերով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Ուրալի դաշնային համալսարան և Ուրալի պետական տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1948 թվականի ապրիլի 2-ին, Սվերդլովսկի մարզի Սերով քաղաքում[2]։
1965-1970 թվականներին սովորել է Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1972-1983 թվականներին աշխատել է շինարար (վարիչ, վարպետ, գլխավոր ինժեներ, շինարարության բաժնի վարիչ) Չավուշիայի տարածքային շինարարության բաժնի թիվ 5 շինարարությունում։
1983-1985 թվականներին աշխատել է Չեբոքսարիի Կալինինի շրջանի գործկոմի նախագահ, աշխատել է որպես ԽՄԿԿ Չավուշիայի շրջկոմի շինարարության բաժնի վարիչ։
1985-1993 թվականներին աշխատել է որպես «Չուվաշելստրոյ» տրեստի կառավարիչ, նաև աշխատել է որպես «Չուվաշգրոպրոմստրոյ» ԲԲ-ի նախագահ։
1993-1994 թվականներին եղել է Չուվաշիայի փոխնախագահ (1993 թվականի դեկտեմբեր - 1994 թվականի հունվար)։
1994-1998 թվականներին եղել է Չուվաշիայի Հանրապետության նախարարների կաբինետի փոխնախագահ։
1998 թվականի հունվար-օգոստոսին եղել է Չուվաշիայի հանրապետության նախարարների կաբինետի նախագահի տեղակալ։
1998-2001 թվականներին աշխատել է Չուվաշիայի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ (Չուվաշիայի Հանրապետության նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 21-ի հրամանագրով)[3]։
2002-2005 թվականներին եղել է «Նեչերնոզեմագրոպրոմստրոյ» ԲԲԸ կորպորացիայի գլխավոր տնօրեն (Մոսկվա)։
2005-2007 թվականներին եղել է Չուվաշիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Չուվաշիայի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Չուվաշիայի Հանրապետության պետական խորհրդում (2005 թվականի սեպտեմբեր - 2007 թվականի դեկտեմբեր)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.