![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Vergilius_Vaticanus_f45v_-_Sibylle_conduit_%25C3%2589n%25C3%25A9e_et_Achates_au_temple_d%2527Apollon.jpg/640px-Vergilius_Vaticanus_f45v_-_Sibylle_conduit_%25C3%2589n%25C3%25A9e_et_Achates_au_temple_d%2527Apollon.jpg&w=640&q=50)
Էնեական
From Wikipedia, the free encyclopedia
Էնեական, լատիներեն գրված էպիկական պոեմ։ Հեղինակը հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսն է։ Պոեմում պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։
Արագ փաստեր Էնեականլատին․՝ Aenēis, Հեղինակ ...
Էնեական լատին․՝ Aenēis | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վերգիլիոս[1][2][3] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հերոսական վեպ և էպոս |
Կազմված է | Book I?, Book II?, Aeneid Book III?, Book IV?, Book V?, Book VI?, Book VII?, Book VIII?, Book IX?, Book X?, Book XI? և Book XII? |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Կերպար(ներ) | Էնեաս, Դիդոնե, Յունոնա, Անքիսես, Վեներա, Achates?, Ascanius?, Turnus?, Nisus and Euryalus?, Latinus?, Լավինիա, Յուպիտեր, Պրիամոս և Կրեուսա |
Ստեղծման տարեթիվ | մ.թ.ա. 1-ին դար[1] |
Երկիր | Հին Հռոմ |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/virgil/the-aeneid/john-dryden |
![]() |
Փակել
Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։
Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։