![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Supreme_happiness.jpg/640px-Supreme_happiness.jpg&w=640&q=50)
Էյֆորիա
From Wikipedia, the free encyclopedia
Էյֆորիան (հին հունարեն՝ εὐφορία «պտղաբերություն», из εὖ «լավ» + φορέω «կրող», այսինքն` բառացիորեն «լավը կրող») այն վիճակն է, որի մեջ մարդը ընկնում է կամ ուղեղում թթվածնի ոչ բավարար քանակից, կամ թմրանյութերի[1] օգտագործումից[2][3]։ Կարող է առաջանալ նաև երաժշտությունից, երաժշտություն գրելիս և պարելիս[4][5]։ Էյֆորիան նաև հատուկ նյարդոլոգիական խանգարումների համախտանիշ է։ Ռոմանտիկ սերը և մարդու սեռական ցիկլը նույնպես կարող են առաջացնել էյֆորիա։ Էյֆորայի ժամանակ արյան մեջ բարձրանում են երջանկության հորմոները։ Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից մեկի՝ հիպերթիմիայի արտահայտվող ձևերից է։ Էյֆորիան հուզական վիճակ է, որը բնութագրվում է բարձր տրամադրությամբ, ուրախության և երջանկության զգացումով, ֆիզիկական և հոգեկան բարձր տոնուսով։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Supreme_happiness.jpg/640px-Supreme_happiness.jpg)