![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Eiffel_Tower_%252872_names%2529.jpg/640px-Eiffel_Tower_%252872_names%2529.jpg&w=640&q=50)
Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ, 18-19-րդ դարերի ֆրանսիացի 72 գիտնականների և ճարտարագետների անունների ցանկ[1]։ Գտնվում է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։ Անունները գրվել են 20-րդ դարի սկզբում աշտարակի առաջին պատշգամբի տակ՝ չորս կողմում, 60 սմ բարձրությամբ տառերով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/Eiffel_names_cropped.jpg/640px-Eiffel_names_cropped.jpg)
Գուստավ Էյֆելն օգտագործել է այս «գիտական քայլը» աշտարակի դեմ ընդվզողների պատճառով[2]։ Ցանկում ընդգրկված են նաև այն ճարտարագետների անունները, ովքեր օգնել են կառուցել աշտարակը և նախագծել դրա վերևի հատվածը, որտեղ կառուցվել է լաբորատորիա։
Աշտարակի ներկման աշխատանքներից մեկի ժամանակ անունները անճանաչելի դարձան, ինչի արդյունքում 1986-1987 թվականներին ցուցակը վերականգնվեց։