Էյֆելյան աշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Էյֆելյան աշտարակ (ֆր.՝ La Tour Eiffel), երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։
Էյֆելյան աշտարակ | |
Էյֆելյան աշտարակ | |
Տեղագրություն | Փարիզ, Ֆրանսիա |
Կառուցման ժամանակ | 1887-1889 թթ. |
Օգտագործում | Հեռուստատեսություն, ռադիո, հեռախոսային կապ |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 324 մ |
Տանիք | 300.65 |
Վերջին հարկ | 273 |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 3 |
Տարածքը շինության մեջ | 324 |
Վերելակների թիվ | 9 |
Ճարտարապետ | Գուստավ Էյֆել |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը[1]։ Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թվականին աշտարակն է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թվականին աշտարակն ընդունել է իր 250 միլիոներորդ այցելուին[2]։ Այն ունի 324 մետր բարձրություն (1,063 ֆուտ)։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը[2]։ Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցել է Վաշինգտոնի հուշարձանին և արժանացել աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի, մինչ կառուցվեց Քրայսլեր Կառույցը (Chrysler Building) Նյու Յորքում 1930 թվականին։ 1957 թվականին Էյֆելյան աշտարակի գագաթին ալեհավաքների կուտակման պատճառով այն այժմ 5,2 մետրով (17 ֆուտ) ավելի բարձր է, քան Քրայսլերը։ Եթե հաշվի չառնենք ալեհավաքները, ապա այն Ֆրանսիայի երկրորդ ամենաբարձր կառույցն է Վիադուկտ Միյոյից (Millau Viaduct) հետո։ Աշտարակն ունի երեք մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակներում ռեստորաններով։ Երրորդ մակարդակը, որը հանդիսանում է որպես դիտակետ, գետնից բարձր է 276 մետր (906 ֆուտ). այն հանդիսանում է հասարակության համար հասանելի ամենաբարձր կետը Եվրամիությունում[2]։ Գոյություն ունեն երկու տեսակի տոմսեր՝ աստիճաններով բարձրանալու և վերելակով, որոնք երկուսն էլ տանում են մինչև առաջին և երկրորդ մակարդակները։ Առաջին մակարդակի բարձրությունը 300 աստիճան է, այդպիսի երկարություն ունի նաև առաջինից երկրորդ տանող ճանապարհը։ Չնայած կան նաև սանդուղքներ, որոնք տանում են դեպի երրորդ և ամենաբարձր մակարդակը, դրանք սովորաբար փակ են հասարակության համար և հիմնականում հասանելի են վերելակով։