Էյոն[1], նաև Էգիոն (հուն․՝ Αίγιον ή Αίγιο), քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզում։ Գտնվում է ծովի մակերևույթից 61 մետր բարձրության վրա[2], Կորնթոսյան ծոցի ափին, Պատրասից 30 կիլոմետր դեպի արևելք և Աթենքից 147 կիլոմետր դեպի հյուսիս։ Արևմտյան Հունաստան շրջանագիծի Ախեյա շրջանագծային միավորի Էյալիա համայնքի վարչական կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20422 բնակիչ։
Բնակավայր | ||
---|---|---|
Էյոն | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Aigialeia Municipality? և Commune of Aegio, Achaia? | |
ԲԾՄ | 29 մետր | |
Բնակչություն | ▼19 857 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 2691 | |
Փոստային դասիչ | 25100 | |
Պաշտոնական կայք | aigialeia.eu | |
| ||
Էյոնը Կալավրիտսկյան և Էգիալիյսկյան թեմի Հունական ուղղափառ եկեղեցու հոգևոր վարչական կենտրոնն է, ինչպես նաև այն խոշոր նավահանգիստ է։
Էյոնը գտնվում է Պանահաիկոն լեռան ստորոտին։ Սելինուս գետը[1] թափվում է Վալիմատիկա գյուղի շրջակայքում գտնվող Կորինֆսկյան ծոց (Βαλιμίτικα): Այն Էյոնի կենտրոնից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա։ Էյոնը անմիջականորեն տեղադրված է ծովափին, նավահանգստի և երկաթուղային կայարանի մեջև։
Էյոնը, Պատրասի և Պիրեյոսի հետ միասին XIX դարում եղել է չամիչի արտահանմամբ գլխավոր նավահանգիստներից մեկը։ Այժմ Էյոնի նավահանգիստը հիմնականում օգտագործվում է Chiquita Brands International կազմակերպչության կողմից։ Այդ կազմակերպությունը նավահանգստի միջոցով ադամաթուզ է ներմուծում Հունաստան։ 2013 թվականի օգոստոսի 7-ին նավահանգստի հյուսիս-արևմուտքում բացվել է նոր 256 մետրանոց կառանացից։ Ծրագիրը իրագործվել է 8,6 մլն եվրոյով։ Այն նախատեսված էր առևտրի ու քաղաքի զբոսաշրջիկական հնարավորությունները լայնացնելու համար։
Էյոնում, Կորնթոսյան ծոցի ափին գտնվում է Բոգորիդիցա Տրիպիտի տաճարը։ Այնտեղ է գտնվում Տրիպիտի հնագույն բնապատկերը։
1835 թվականին ստեղծվել է համայնք, իսկ 1912 թվականին՝ (ՖԵԿ 256Ա) Էյոնի համայնք[3]։ Էյոնի համայնքային խմբակցության մեջ ներառված են չորս մարդաբնակ վայրեր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20644 բնակիչ։ Հրապարակը 19,299 քառակուսի կիլոմետր է[2]։
Բնակավայր | Բնակչույթուն (2011), մարդ |
---|---|
Այոս Նիկոլաոս | 23 |
Սոտիր | 159 |
Ֆոնիսկարյա | 60 |
Էյոն | 20422 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.