Էմոցիոնալ աշխատանք
From Wikipedia, the free encyclopedia
Էմոցիոնալ աշխատանք զգացմունքների և դրանց արտահայտումը կառավարելու գործընթացն է՝ աշխատանքային պահանջներին համապատասխանելու համար[1][2]։ Ավելի կոնկերտ աշխատակիցները պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները հաճախորդների, գործընկերների, պատվիրատուների և մենեջերների հետ շփման ընթացքում։ Հույզերի արտահայտման տեսանկյունից ներառում է վերլուծություն և որոշումների կայացում անկախ նրանից՝ իրականում զգում են, թե ոչ, ինչպես նաև հակառակը՝ հույզերի ճնշումը զգում են, բայց չեն արտահայտում:Այս ամենն արվում է հաճախորդի մոտ որոշակի զգացմունքներ առաջացնելու նպատակով, որն էլ կհանգեցնի ընկերության կամ կազմակերպության հաջողության հասնելուն[1]։
Էմոցիոնալ աշխատանք պահանջող տարրերը ներառում են կրթության, պետական կառավարման, իրավունքի, երեխաների խնամքի, առողջապահության, սոցիալական աշխատանքի, հյուրընկալության, լրատվամիջոցների, փաստաբանության և լրտեսության ոլորտները[3]։ Քանի որ որոշակի տնտեսություններ արտադրականից անցում են կատարում ծառայությունների վրա հիմնված տնտեսություն, աշխատողներից ակնկալվում է տարբեր մասնագիտական ոլորտներում կառավել իրենց հույզերը՝ զուգահեռ ացկացնելով գործատուների տարիներ առաջվա պահանջների հետ։