Էմի Նակամուրա (անգլ.՝ Emi Nakamura, հունիս 1980), ամերիկացի տնտեսագետ, մակրոէկոնոմիստ, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության մասնագետ, ինչպես նաև բիզնես ցիկլեր։ Փիլիսոփայության դոկտոր (2007), Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր (2018 թվականից), Ամերիկայի արվեստներիի և գիտությունների ակադեմիայի անդամ (2019[6]):

Կենսագրություն

Ավարտել է Փրինսթոնի համալսարանը։ 2007 թվականին Հարվարդում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 2018 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոն ընդունվելուց առաջ դասավանդել է տնտեսագիտության ամբիոնում և Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցում։ Եղել է Չիկագոյի համալսարանի, MIT-ի տնտեսագիտության ամբիոնի, մի շարք Կենտրոնական բանկերի հրավիրված պրոֆեսոր։ American Economic Review-ի խմբագիր է։

Ամուսնացած է Յոուն Սթեյնսոնի հետ, ով տնտեսագետ-պրոֆեսոր է, որի հետ համագործակցում է։ Նրանք ունեն երկու երեխա[7]։ Զբաղվում է վազքով և թենիսով[8]։

Մրցանակներ և պարգևներ

  • National Science Foundation CAREER Award (2011)
  • Սլոունի կրթաթոշակ (2014)
  • 2014 IMF Generation Next: Top 25 Economists under 45
  • Elaine Bennett Research Prize (2014)
  • Eccles Research Award in Finance and Economics (2015)
  • One of the Decade’s Eight Best Young Economists, The Economist (2018)
  • Ջոն Բեյթս Քլարկի մեդալ (2019)[9]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.