Էմիլ-Օգյուստ Շարտիե (Émile-Auguste Chartier, ֆր․ [ʃaʁtje], մարտի 3, 1868(1868-03-03)[2][1][3], Մորտայն-օ-Պերշ[4][5][1] - հունիսի 2, 1951(1951-06-02)[4][2][6][…], Լե Վեզինե[4][1]), ֆրանսիացի փիլիսոփա, ժուռնալիստ և խաղաղության ջատագով (pacifist)[11]: Իր կեղծանունն ընտրել է ի պատիվ XV դարի շոտլանդացի բանաստեղծ Ալեն Շարտիեի։
Արագ փաստեր Ծնվել է, Մահացել է ...
|
---|
|
Ծնվել է | մարտի 3, 1868(1868-03-03)[2][1][3] Մորտայն-օ-Պերշ[4][5][1] |
---|
Մահացել է | հունիսի 2, 1951(1951-06-02)[4][2][6][…] (83 տարեկան) Լե Վեզինե[4][1] |
---|
Գերեզման | Պեր Լաշեզ[7] և Grave of Alain |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, լրագրող և ուսուցիչ |
---|
Գործունեության ոլորտ | քաղաքական փիլիսոփայություն[8], բարոյագիտություն[8] և էսթետիկա[8] |
---|
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց[4] և Պիեռ Կոռնելի դպրոց |
---|
Գիտական աստիճան | DES?[9] (1891) |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4][1] |
---|
Ազդվել է | Ժյուլ Լանյո[8][4], Ռենե Դեկարտ[8], Իմանուիլ Կանտ[8][4], Պլատոն[8][4], Արիստոտել[4], Օգյուստ Կոնտ[4], Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել և Բենեդիկտ Սպինոզա |
---|
Պարգևներ | |
---|
Կուսակցություն | Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն |
---|
Ուսուցիչ | Ժյուլ Լանյո[4] |
---|
Աշակերտներ | Ժորժ Կանգիլեմ, Samuel Silvestre de Sacy?, Étienne Borne?, Monette Martinet?, Gilbert Kahn?[10], Michel Alexandre?, Jeanne Halbwachs? և Georges Bénézé? |
---|
|
Alain (Émile Chartier) Վիքիպահեստում |
Փակել
Ալենը Ալանսոնի լիցեյ է ընդունվում 1881 թվականին և այնտեղ սովորում հինգ տարի։ 1953 թ․ հունիսի 13-ին լիցեյն, ի պատիվ փիլիսոփայի, վերանվանվում է իր անունով։
Բարձրագույն մանկավարժական դպրոցում (École Normale Supérieure) որակավորում և փիլիսոփայությունից դասավանդման իրավունք (agrégation) ստանալուց հետո նա դասավանդում է տարբեր հաստատություններում․ Պոնտիվի (Pontivy), Լորյան (Lorient), Պիեռ Կոռնեյի լիցեյ (Lycée Pierre-Corneille)՝ Ռուանում, և Կոնդորսեի լիցեյ, Միշլեի լիցեյ՝ Փարիզում։ 1903 թվականից թղթակցել է մի քանի լրագրերի հետ․ այդ ժամանակ էլ տպագրվում է Ալեն կեղծանունով։ Սովորաբար թե՛ աշակերտների, թե՛ այլոց կողմից հիշատակվում է իբրև Ալեն։
Առաջին աշխարհամարտի դաժանություն տեսնելով, Ալենը 1921 թ․ հրատարակում է իր «Մարսը կամ դատապարտված պատերազմը» պամֆլետը։ Քաղաքական պլանում նա սկսում է արմատական շարժումից՝ հօգուտ ազատական հանրապետության, որը խստորենս կկառավարվեր ժողովրդի կողմից։ 1927 թ․ նա ստորագրում է մի հանրագիր (պետիցիա)՝ ընդդեմ պատերազմական ժամանակներում ազգի համընդհանուր կազմակերպման մասին օրենքի, որը չեղարկում է ամենայն ինտելեկտուալ անկախությունը և ամենայն համոզմունքների ազատությունը։ Նրա անունը հիշատակվում է Լյուսիեն Դեկավի, Լուի Գիյուի, Անրի Պուլյեյի, Ժյուլ Ռոմենի, Սևերնիի (Կառոլինա Ռեմիի)․․․ երիտասարդ մանկավարժականներ Ռայմոն Առոնի և Ժան-Պոլ Սարտրի անունների հետ։ Մինչև 1930-ական թթ․ վերջը նրա ստեղծագործությունները նվիրված կլինի հանուն խաղաղության և ընդդեմ ֆաշիզմի վերելքի պայքարով։
Հուղարկավորված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Այսօր երեք ասոցիացիաներ օգնում են, որպեսզի տարածվեն Էմիլ Շատյեի ստեղծագործությունները՝ իրենց վրա վերցնելով տպագրված և անտիպ ստեղծագործությունների վերահրատարակությունների ծախսը։ Ալենի ինստիտուտը[12] ղեկավարում է գրական ստեղծագործությունների կառավարիչը։ Ալենի ընկերների ասոցիացիան[13] և Ալենի ու Մորտայնի թանգարանի ընկերների ասոցիացիան)[14] հավերժացնում են նրա հիշատակը։
- La théorie de la connaissance des Stoïciens (Գիտակցության ստոյիկյան տեսությունը) (1891, publié en 1964)
- Spinoza (Սպինոզա) (1900)
- Les Cent un Propos d'Alain (2ème série) (Ալենի 101 ճառերը) (1910)
- Propos d'un Normand (Նորմանդական ելույթ) (1912)
- Éléments de philosophie (Փիլիսոփայության տարրեր) (1916)
- Quatre-vingt-un Chapitres sur l'esprit et les passions (Ութսունմեկ գլուխ ոգու և կրքերի մասին) (1917)
- Petit Traité d'Harmonie pour les aveugles (Հարմոնիայի փոքրիկ քննախոսություն կույրերի համար) (en braille, 1918)
- Les Marchands de Sommeil (Քնի առևտրականները) (1919)
- Système des Beaux-Arts (Գեղարվեստների համակարգ) (1920)
- Mars ou la guerre jugée (Մարս կամ դատապարտված պատերազմ) (1921)
- Propos sur l'esthétique (Խոսք էսթետիկայի մասին) (1923)
- Lettres au Dr Henri Mondor (Նամակներ պր․ Անրի Մոնդոին) (1924)
- Propos sur les pouvoirs - Éléments d'une doctrine radicale (Ճառ կարողությունների մասին․ Արմատական դոկտիրինայի տարրեր) (1925)
- Souvenirs concernant Jules Lagneau (Հուշեր Ժյուլ Լանյոյի վերաբերյալ) (1925)
- Sentiments, passions et signes (Զգացմունքներ, կրքեր և նշաններ) (1926)
- Le citoyen contre les pouvoirs (Քաղաքացին ընդդեմ իշխանության) (1926)
- Les idées et les âges (Գաղափարներ և տարիքներ) (1927)
- La visite au musicien (Այցելություն երաժիշտին) (1927)
- Esquisses de l'homme (Մարդու էսքիզներ) (1927)
- Propos sur le bonheur (Խոսք երջանկության մասին) (1925, édition augmentée en 1928)
- Les Cent un propos d'Alain (5ème série) (Ալենի հարյուրմեկ ելույթները) (1928)
- Entretiens au bord de la mer (Ծովափնյա խոսակցություններ) (1931)
- Vingt leçons sur les Beaux-Arts (Քսան դաս գեղարվեստի մասին) (1931)
- Idées (Ալենի գաղափարները) (1932)
- Propos sur l'éducation (Խոսք կրթության մասին) (1932)
- Les Dieux (Աստվածներ) (1933)
- Propos de littérature (Խոսք գրականության մասին) (1934)
- Propos de politique (Խոսք քաղաքականության մասին) (1934)
- Propos d'économique (Խոսք տնտեսության մասին) (1935)
- Stendhal (Ստենդալ) (1935)
- En lisant Balzac (Կարդալով Բալզակին), éd. Laboratoires Martinet, 1935
- Histoire de mes pensées (Իմ մտքերի պատմությունը) (1936)
- Avec Balzac (Բալզակի հետ), Gallimard, Paris, 1937, réédition 1999.
- Souvenirs de guerre (Պատերազմի հուշեր) (1937)
- Entretien chez le sculpteur (Խոսակցություն քանդակագործի մոտ) (1937)
- Les Saisons de l'esprit (Ոգու եղանակներ) (1937)
- Propos sur la religion (Խոսք կրոնի մասին) (1938)
- Convulsions de la force (suite à Mars) (Ուժի ջղաձգություններ) (1939, réédité en 1962)
- Minerve ou de la Sagesse (Միներվա կամ Իմաստնության մասին) (1939)
- Vigiles de l'esprit (Ոգու նախատոնականներ) (1942)
- Préliminaires à la mythologie (Նախակարգերն առասպելաբանության մեջ) (1943)
- Abrégés pour les aveugles (Համառոտություններ կույրերի համար) (1943)
- Idées, introduction à la philosophie (Գաղափարներ ներածական փիլիսոփայության) (1945)
- Vingt et une Scènes de Comédie (Կոմեդիայի քսանմեկ արար) (1955, ouvrage posthume)
- Propos sur des philosophes (Խոսք փիլիսոփաների մասին) (1961, ouvrage posthume)
- Lettres aux deux amies (Երկու ընկերուհիների նամակները), Les Belles Lettres, 2014․
- Sous la direction de Michel Murat et Frédéric Worms, Alain, littérature et philosophie mêlées, éditions rue d'Ulm, 222pages, 2012 978-27288-0469-6
- Emmanuel Blondel, Philippe Monart et Cécile-Anne Sibout, Alain et Rouen 1900-1914, PTC, 2007 978-2-35038-025-4
- Baptiste Jacomino, Apprendre à philosopher avec Alain, Ellipses 2009,186 pages 978-2-7298-5215-3
- Textes réunis par André Comte-Sponville, Alain, Revue internationale de philosophie, mars 2001, 165 pages 90-71868-45-1
- André Maurois, Alain, Editions Domat, 1950, 150 pages
- Olivier Reboul, L'élan humain ou l'éducation selon Alain, Paris : éd. J. Vrin ; Montréal : Presses de l'Université de Montréal, 1974, coll. L'Enfant Կաղապար:NuméroXVI.Կաղապար:Commentaire biblio
- André Sernin, Alain, un sage dans la cité, Robert Laffont 1985, 478 pages 2-221-01307-7
Foray, Philippe (1993). «ALAIN (1868-1951)» (PDF). Prospects: the quarterly review of comparative education. Paris: UNESCO: International Bureau of Education. XXIII (1/2): 21–37. doi:10.1007/bf02195023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.