![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f4/Emily_Osment_%252825036194313%2529.jpg/640px-Emily_Osment_%252825036194313%2529.jpg&w=640&q=50)
Էմիլի Օսմենթ
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլի Ջորդան Օսմենթ (անգլ.՝ Emily Jordan Osment, մարտի 10, 1992(1992-03-10)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա)[2]-ամերիկացի դերասան, երգչուհի։ Հեռուստատեսությունում մի քանի աշխատանք կատարելուց հետո նա ստացավ առաջարկություն նկարահանվելու «Լրտես երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին» և «Լրտես երեխաները 3։ Խաղն ավարտված է» ֆիլմերում Գերտի Գիգլեսի դերով։ Նա Էմմի մրցանակի է արժանացել Լիլի Տրեսկոտ դերի համար, որով հանդես է եկել Հանա Մոնտանա հեռուստասերիալում և Հանա Մոնտանա[3][4] ֆիլմում, որոնք ցուցադրվել են Դիսնեյ հեռուստաալիքով։
![]() անգլ.՝ Emily Osment | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 10, 1992(1992-03-10)[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Օքսիդենթալ քոլեջ, Laurel Springs School? և Flintridge Preparatory School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, գովազդային մոդել |
Ակտիվ շրջան | 1999-այժմ |
Ժանրեր | փոփ-ռոք, դանս-ռոք, փոփ |
Ծնողներ | հայր՝ Յուջին Օսմենթ |
Վերջին ժամանակներում նա ձայնագրել է մի շարք երգեր, որոնք դարձել են փոփ-հիթեր։ Դրանցից են «I Don't Think About It», «If I Didn't Have You» Միտչել Մուսսոյի հետ, «Once Upon a Dream» երգերը։
Էմիլի Օսմենթի Fight or Flight ալբոմը դուրս է եկել 2010 թվականի հոկտեմբերի 5-ին։ Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել Wind-up Records ստուդիայում։