ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Էմե-Ֆերնան-Դեյվիդ Սեզեր (ֆր.՝ Aimé Fernand David Césaire,հունիսի 26, 1913[1][2], Basse-Pointe - ապրիլի 17, 2008[3][4][5][…], Ֆոր դե Ֆրանս[6]), ֆրանսիացի գրող, պոետ և հասարակական գործիչ, անտիիմպերիալիստ, Մարտինիկայի անկախացման ջատագով, նեգրիտյուդի հայեցակարգը մշակողներից մեկը։
Էմե Սեզեր | |
Կուսակցություն՝ | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն, Martinican Progressive Party? և Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն նորմալ դպրոց (1938), Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Q18736746? |
Մասնագիտություն՝ | բանաստեղծ |
Ծննդյան օր | հունիսի 26, 1913[1][2] |
Ծննդավայր | Basse-Pointe |
Վախճանի օր | ապրիլի 17, 2008[3][4][5][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆոր դե Ֆրանս[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ամուսին | Suzanne Césaire?[7][6] |
Զավակներ | Ina Césaire? |
Պարգևներ | |
Ծնվել է սևամորթ պաշտոնյայի և դերձակի բազմազավակ ընտանիքում։ Նրան կարդալ սովորեցրել է տատիկը, որը Մարտինիկի սակավաթիվ գրագետ կանանցից մեկն էր։ 1919-1924 թվականներին սովորել է Բաս Պուենտեի դպրոցում, ապա Ֆորտ դե Ֆրանսում։ 1931 թվականին Սեզերը տեղափոխվել է Փարիզ, որտեղ Լյուդովիկոս Մեծի հեղինակավոր լիցեյում ուսանելիս ծանոթացել է Լեոպոլդ Սեդար Սենգորի հետ (հետագայում՝ սենեգալցի նշանավոր գրող և երկրի առաջին նախագահ)։ Մինչև 2001 թվականը՝ Սենգորի մահը, նրանք ընկերներ են եղել։
Ֆրանսիայի մայրաքաղաքում սովորող աֆրիկյան երկրների ուսանողների հետ Սեզերը հրատարակել է «Սև ուսանող» (L'Étudiant noir, 1934) ամսագիրը։ Այս հրատարակության էջերում նա առաջին անգամ ներկայացրել է ներգրիտյուդի գաղափարը, սևամորթների միասնությունը և եվրոպացիների կողմից գաղութացման արդյունքում սևամորթների՝ ամբողջ աշխարհով մեկ ստրկացված և սփռված դրությունը։
Չնայած պաշտոնական գաղութային գաղափարախոսության ցուցադրական մարտահրավերին, նեգրիտյուդը ի սկզբանե մշակութային բնույթ է կրել և ծառայել է աֆրիկացի ժողովուրդների՝ գաղութարարների կողմից ճնշված արժեքները պահպանելուն։ Սեզերը հայտարարել է. «Ես պատկանում եմ ճնշվածների ցեղին»։ 1935 թվականին նա ընդունվել է Փարիզի բարձրագույն Էկոլ դպրոցը, և Դալմաթիայում հանգստանալիս սկսել է աշխատել «Հայրենադարձության օրագիրը» (Cahier d’un retour au pays natal) ստեղծագործության վրա, որն էլ հետագայում նրան մեծ հռչակ է բերել։ Արձակ բանաստեղծության ոճով գրված այս պոեմի մեջ Սեզերը պաշտպանել է իր ցեղի արժանապատվությունը։ Ուսումն ավարտելուց հետո նա և իր կինը՝ Սյուզաննա Ռասին, վերադարձել են Մարտինիկա և սկսել են դասավանդել Ֆորտ դե Ֆրանսի այն լիցեյում, որը Սեզերը ժամանակին ավարտել էր։
Պատերազմի ժամանակ Սեզերը հրատարակել է «Արևադարձները» ամսագիրը, որը քննադատում էր Վիշիստական ռեժիմը. ամսագիրը գոյություն է ունեցել երկու տարի (1941-1943) և փակվել է գրաքննության պահանջով։ Նույն ժամանակահատվածում սյուրռեալիզմի հայր Անդրե Բրետոնը տեղափոխվել էր Մարտինիկա։ Նրա հետ ծանոթությունը մեծ ազդեցություն է ունեցել Սեզերի ստեղծագործականության վրա և տարել սյուրռեալիստական ճամբար։ Գրական նոր ոճն արտահայտվել է բանաստեղծությունների հաջորդ՝ «Կախարդական զենք» ժողովածուում։ Սյուրռեալիզմը գրավել է Սեզերին որպես կարծրատիպերը ոչնչացնող և արտահայտման ազատություն տվող հեղափոխական արվեստ։ 1945 թվականին Սեզերը Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Ֆորտ դը Ֆրանսի քաղաքապետ։ Նա իր պաշտոնավարել է մինչև 2001 թվականը։ Նրա առաջին հաջողությունը Մարտինիկայի կողմից Ֆրանսիայի դեպարտամենտի իրավունքների ճանաչումն էր (1946)։
1947 թվականին Սեզերը դարձել է «Présence africaine» ամսագրի (որն արտահայտում էր պան-աֆրիկիզմի գաղափարախոսությունը) հիմնադիրներից մեկը։ Մեկ տարի անց նա հրատարակել է «Նեգրիտյուդական և մալագասիական պոեզիայի ընտրանին»՝ նեգրիտյուդի ջատագով Ժան-Պոլ Սարտրի նախաբանով։ Հայտնի «Գաղութատիրության մասին խոսք» գործում (1950 թվական) Սեզերը հավասար հարթակների վրա է դիտարկել գաղութատիրությունը և նացիզմը։ Կոմունիստական կուսակցությունից՝ դեստալինիզացիայի շուրջ տարաձայնությունների պատճառով հեռանալուց հետո (1956), նա ստեղծել է Մարտինիկայի Առաջադիմական կուսակցությունը և հաջողությամբ առաջադրվել Ազգային ժողովում։
Քաղաքապետի պաշտոնում անցկացրած տարիների ընթացքում Սեզերը շատ բան է արել քաղաքի և ամբողջ կղզու տնտեսական և մշակութային զարգացման համար` պարբերաբար խոսելով Մարտինիկան անկախ պետության վերածելու անհրաժեշտության մասին։ Սեզերի հետպատերազմյան աշխատանքը սերտորեն կապված է ռասայական և մշակութային ինքնության թեմաների և աֆրիկյան ժողովուրդների իրավունքների համար պայքարի հետ (պիեսներ՝ «Քրիստոֆ թագավորի ողբերգությունը» (1963) և Պատրիս Լումումբային նվիրված «Կոնգոյում եղած ժամանակաշրջանը» (1966) գործը, «Metal Shackles» բանաստեղծությունների ժողովածուն (1960))։ Սեզերը մահացել է սրտի սուր անբավարարությունից՝ Ֆորտ դե Ֆրանս հիվանդանոցում և արժանացել է պետական հուղարկավորության, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.