Պարտիզանական պատերազմի ակտիվ մասնակից, «ԶԱԱՄ» կուսակցության ղեկավարներից մեկը։ 1980 թվականից զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ կառավարությունում և ուժային կառույցներում, իսկ 2000-2005 թվականներին եղել է խորհրդարանի ստորին պալատի նախագահը։ 2014 թվականի դեկտեմբերի 12-ից[8] մինչև 2017 թվականի նոյեմբերի 7-ը[9] եղել է Զիմբաբվեի առաջին փոխնախագահը։ Նա համարվում էր նախագահ Ռոբերտ Մուգաբեի մերձավոր համախոհն ու պոտենցիալ իրավահաջորդը։ 2017 թվականի նոյեմբերին հանկարծակի հեռացվել է պաշտոնից։ Ռազմական հեղաշրջումից հետո վերադարձել է իշխանության՝ դառնալով իշխող՝ «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ» կուսակցության նախագահ և առաջին քարտուղար, իսկ հետո Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո դարձել պետության ժամանակավոր ղեկավար։