From Wikipedia, the free encyclopedia
Էկոֆեմինիզմ, տերմին, որն օգտագործվում է էկոլոգիայի ֆեմինիստական մոտեցումը նկարագրելու համար։ Էկոֆեմինիստները, հիմք ընդունելով գենդերի գաղափարը, փորձում են հասկանալ մարդու և բնության փոխհարաբերությունները[1]։ Տերմինը առաջարկել է ֆրանսիացի գրող Ֆրանսուազ դ'Օբոնը իր «Ֆեմինիզմ կամ մահ» գրքում (Le Féminisme ou la Mort) (1974)[2][3]։ Էկոֆեմինիզմի տեսությունը պնդում է, որ էկոլոգիայի ֆեմինիստական մոտեցումը կանանց չի դնում իշխանության գերիշխող դիրքում, այլ քարոզում է էգալիտար հասարակություն, որում գոյություն չունի որևէ գերիշխող խումբ[4]։ Այսօր գոյություն ունեն էկոֆեմինիզմի մի քանի հարթություններ՝ ներառյալ լիբերալ էկոֆեմինիզմը, հոգևոր/մշակութային էկոֆեմինիզմը և սոցիալական/սոցիալիստական էկոֆեմինիզմը (կամ մատերիալիստական էկոֆեմինիզմ)[4]։ Կան նաև էկոֆեմինիզմին և դրա կիրառությանը վերաբերող բազմաթիվ մեկնաբանություններ և բնագավառներ, օրինակ՝ էկոֆեմինիստական արվեստ, սոցիալական արդարություն և քաղաքական փիլիսոփայություն, կրոն, ժամանակակից ֆեմինիզմ և պոեզիա։
Էկոֆեմինիզմը զուգահեռներ է տանում բնության ճնշման և կանանց կեղեքման միջև, ընդգծելով այն գաղափարը, որ երկուսն էլ պետք է հասկանալ՝ կապերը հստակ տեսնելու համար։ Այս զուգահեռներից են օրինակ՝ կանանց և բնությունը սեփականություն դիտարկելը, տղամարդկանց՝ մշակույթի, իսկ կանանց որպես բնության վարողներ դիտարկելը, կանանց նկատմամբ տղամարդկանց գերիշխանության նմանությունը բնության նկատմամբ մարդու գերիշխանությանը[5]։
Շառլեն Սպրետնակն առաջարկել է էկոֆեմինիստական աշխատանքի դասակարգման երեք եղանակ ՝ 1) քաղաքական տեսության, ինչպես նաև պատմության ուսումնասիրություն, 2) բնության վրա հիմնված կրոնների ուսումնասիրություն և դավանում, 3) բնապահպանականություն[6]։
Ֆրանսուազ դ'Օբոնն իր «Ֆեմինիզմ կամ մահ» (1974) գրքում համարում է, որ էկոֆեմինիզմը կապված է հալածանքների և գերիշխանության, բոլոր խոցելի խմբերի՝ կանանց, գունավոր մաշկի գույն ունեցող մարդկանց, երեխաների, աղքատների և այլոց, ինչպես նաև բնության ճնշման և գերիշխանության (կենդանիներ, ցամաք, ջուր, օդ և այլն) հետ։ Գրքում հեղինակը պնդում է, որ արևմտյան հայրիշխանական հասարակության ճնշումը, գերիշխանությունը, շահագործումը և գաղութացումը շրջակա միջավայրին հասցրել են անդառնալի վնաս[7]։ Ֆրանսուազ դ'Օբոնն ակտիվիստ և կազմակերպիչ էր, նրա աշխատությունը հորդորում էր արմատախիլ անել սոցիալական բոլոր ոչ թե միայն կանանց և շրջակա միջավայրի նկատմամբ անարդարությունները[7]։
Այս ավանդույթը ներառում է մի շարք ազդեցիկ աշխատություններ, ներառյալ ՝ «Կանայք և բնությունը» (Սուսան Գրիֆին, 1978), «Բնության մահը» (Կարոլին Մերչանթ, 1980) և «Ջին/Էկոլոգիա» (Մերի Դալի, 1978)։ Այս տեքստերը փորձում էին բացատրել տղամարդու կողմից կանանց գերիշխանության և բնության վրա մշակույթի գերիշխանության միջև կապը։ Այս աշխատություններում 1980-ականների ֆեմինիստ ակտիվիստները միմյանց էին կապում էկոլոգիայի և շրջակա միջավայրի գաղափարները։
Ժամանակակից էկոֆեմինիզմը կամ ֆեմինիստական էկոքննադատությունը, խուսափում է էսենցիալիզմից և կենտրոնանում ավելի շատ ինտերսեկցիոնալ հարցերի վրա, օրինակ, թե ինչպես է բնությունը-մշակույթը բաժանումը թույլ տալիս ճնշել կնոջը և այլ էակներին։ Այն նաև ակտիվիստական և ակադեմիական շարժում է, որը կարևոր կապեր է տեսնում տղամարդու կողմից բնության շահագործման և կանանց հանդեպ գերիշխանության միջև։
Էկոֆեմինիստական տեսության մեկնություններից մեկն այն է, որ կապիտալիզմն արտացոլում է միայն հայրական և հայրիշխանական արժեքները։ Սա ենթադրում է, որ կապիտալիզմի հետևանքները ոչ միայն ոչ մի օգուտ չեն բերել կանանց, այլև հանգեցրել են բնության և մշակույթի վնասակար բաժանմանը։ 1970-ականներին վաղ շրջանի էկոֆեմինիստները քննարկեցին, որ այս պառակտումը կարող է բուժվել միայն կանացի բնազդի միջոցով։
Որոշ ֆեմինիստներ շեշտում են այն, որ սա ոչ թե այն պատճառով է, որ կանայք ավելի «կանացի» են կամ ավելի շատ են մոտ բնությանը, այլ քանի որ տղամարդու գերիշխող ուժի կողմից գտնվում են ճնշված վիճակում։ Բնությունը և կանանց նկարագրելու գենդերային լեզվում ակնհայտ է մարգինալացումը։ Որոշ դիսկուրսներ կանանց հատուկ կապում են շրջակա միջավայրի հետ նրանց դաստիարակի և խնամողի ավանդական սոցիալական դերի պատճառով[8]։
Վանդանա Շիվան ասում է, որ կանայք իրենց առօրյայի պատճառով հատուկ կապ ունեն շրջակա միջավայրի հետ, և այդ կապն անտեսվել է։
«Էկոֆեմինիզմ. դեպի գլոբալ արդարություն և մոլորակային առողջություն» (1993) էսսեում հեղինակներ Գրետա Գաարդը և Լորի Գրյունը նկարագրում են, թե ինչ են իրենք հասկանում «էկոֆեմինիզմի ոլոր» ասելով։ Էսսեն պարունակում է էկոֆեմինիզմի տեսական կողմը, ինչպես նաև տվյալներ և վիճակագրություն։ Նկարագրված կառուցվածքը նպատակ ունի հաստատել ներկայիս գլոբալ իրավիճակները դիտարկելու և հասկանալու մեր ուղիները, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես հասանք այս պահին և ինչ կարող է արվել ձախողումները բարելավելու համար։
Գաարդը և Գրյունը պնդում են, որ այս հիմքում կա չորս կողմ.
Նրանք պնդում են, որ այս չորս գործոններն են մեզ բերել են նրան, ինչը էկոֆեմինիստներն անվանում են «բնության և մշակույթի տարանջատում», որը ըստ նրանց «բնության հիվանդությունների» հիմքն է[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.